16 Վասն այնորիկ ասա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Թէ մերժեցից զնոսա յազգս, եւ ցրուեցից զնոսա ընդ ամենայն երկիր. եւ եղէց նոցա փոքր մի ի սրբութիւն ի գաւառսն յոր մտանիցեն ի նոսա։
Եւ եկեսցէ, եւ եղիցի ամենայն տեղի լերին Սիոնի եւ ամենայն որ շուրջ զնովաւ իցէ՝՝ հովանի ամպոյ ի տուէ, եւ իբրեւ զծուխ եւ զլոյս հրոյ բորբոքելոյ ի գիշերի, ամենայն փառօք ծածկեսցի։
եղիցի քեզ ի սրբութիւն. եւ ոտն քո զքարի ոչ հարկանիցի, եւ գայթակղութիւն քեզ ոչ պատահեսցէ. բայց տուն Յակոբու յորոգայթ եւ ի ծործորս դարանակալաց Երուսաղեմի։
Եւ ասեն քահանայքն եւ սուտ մարգարէքն ցիշխանսն եւ ցամենայն ժողովուրդն. Դատաստան մահու է առնդ այդմիկ, զի մարգարէացաւ զքաղաքէս զայսմանէ, որպէս ձերովք իսկ ականջօք լուարուք։
Զի ընդ քեզ եմ ես, ասէ Տէր, ի փրկել զքեզ. զի արարից նուազութիւն ի մէջ ազգաց՝ յորս ցրուեցից զքեզ անդր, եւ քեզ ոչ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ իրաւամբք, եւ քաւելով ոչ քաւեցից զքեզ։
Մի՛ երկնչիք յերեսաց արքային Բաբելացւոց յորմէ զարհուրեալ էիք յերեսաց նորա. մի՛ երկնչիք ի նմանէ, ասէ Տէր. զի ընդ ձեզ եմ ես ի փրկել զձեզ, եւ ապրեցուցանել ի ձեռաց նոցա.
Եւ ես՝ մինչդեռ էին յերկրի թշնամեաց իւրեանց, ոչ անտես արարի զնոսա, եւ ոչ տաղտկացայ նոքօք առ ի սատակելոյ զնոսա՝ ցրել զուխտ իմ որ ընդ նոսա. զի ես եմ Տէր Աստուած նոցա.