16 Եւ ի գնալ քերովբէիցն՝ գնային եւ անիւքն զհետ նոցա. եւ յամբառնալ քերովբէիցն զթեւս իւրեանց ի վերանալն յերկրէ՝ ոչ դառնային յետս անիւքն. քանզի զհետ նոցա էին։
Եւ վերացան քերովբէքն։ Այս այն գազան է զոր տեսի ի վերայ Քոբար գետոյ։
Ի կալն նոցա՝ դադարէին, եւ յամբառնալ նոցա՝ ընդ նոսին վերանային. զի ոգի կենդանութեան էր ի նոսա։
եւ տեսի՝ ձայն թեւոց գազանացն՝՝ սաւառնելոց ընդ միմեանս եւ ձայն անուոցն զհետ նոցա, եւ ձայն շարժման։