11 Եւ ի գնալն իւրեանց՝ ի չորեսին կողմանս իւրեանց գնային, եւ յետս ընդդէմ ոչ դառնային, զի յոր կողմն հայէր մի առաջն, զհետ նորա երթային եւ յետս ընդդէմ ոչ դառնային։
Եւ նմանութիւն երեսաց նոցա. այս դէմք են զոր տեսի ի ներքոյ փառացն Աստուծոյ Իսրայելի՝՝ ի վերայ Քոբար գետոյ, զտեսիլ նոցա եւ զնոսա. զի ըստ իւրաքանչիւր դիմաց գնային։