Եւ ոչ ոք տեսանէր զեղբայր իւր զերիս աւուրս՝՝, եւ ոչ յարեաւ ոք յանկողնէ իւրմէ զերիս աւուրս. բայց ամենայն որդւոցն Իսրայելի լոյս էր յամենայն բնակութիւնս իւրեանց։
Եւ ի մէջ ամենայն՝՝ որդւոցն Իսրայելի ոչ կռնչեսցէ եւ ոչ շուն մի լեզուաւ իւրով, եւ ոչ ի մարդոյ մինչեւ յանասուն. զի գիտասցես որչափ ինչ սքանչելիս արասցէ՝՝ Տէր ի մէջ Եգիպտացւոցդ եւ ի մէջ Իսրայելի։
Եւ եղիցի ձեզ արիւնդ նշանակեալ ի վերայ տանց՝ յորս իցէք դուք անդ. եւ տեսից զարիւնդ եւ ապրեցուցից զձեզ՝՝. եւ ոչ լինիցին ի ձեզ հարուածք ի սատակել՝ յորժամ հարկանիցեմ յերկրիդ Եգիպտացւոց։
Եւ արգելի ի ձէնջ զանձրեւ երիւք ամսովք յառաջ քան զկութս. ի մի քաղաք տեղացի, եւ ի միւս քաղաք ոչ տեղացի. մի վիճակ թացից, եւ ի միւսն յորում ոչ տեղացից ցամաքեսցի։