22 Եւ սքանչելի արարից յաւուրն յայնմիկ զերկիրն Գեսեմ, յորում ժողովուրդն իմ իցէ, եւ մի՛ լիցի անդ շանաճանճ. զի գիտասցես թէ ես եմ Տէր, Տէր ամենայն՝՝ երկրի։
Եւ ոչ ոք տեսանէր զեղբայր իւր զերիս աւուրս՝՝, եւ ոչ յարեաւ ոք յանկողնէ իւրմէ զերիս աւուրս. բայց ամենայն որդւոցն Իսրայելի լոյս էր յամենայն բնակութիւնս իւրեանց։
Եւ եղիցի ձեզ արիւնդ նշանակեալ ի վերայ տանց՝ յորս իցէք դուք անդ. եւ տեսից զարիւնդ եւ ապրեցուցից զձեզ՝՝. եւ ոչ լինիցին ի ձեզ հարուածք ի սատակել՝ յորժամ հարկանիցեմ յերկրիդ Եգիպտացւոց։
Զի զվեց օր արար Տէր Աստուած զերկինս եւ զերկիր, եւ զծով եւ զամենայն որ ի նոսա, եւ հանգեաւ յաւուրն եւթներորդի. վասն այնորիկ օրհնեաց Տէր զօրն եւթներորդ եւ սրբեաց զնա։
Ապա թէ ոչ կամիցիս արձակել զժողովուրդ իմ, ահա ես առաքեմ ի վերայ քո եւ ի վերայ ծառայից քոց եւ ի վերայ ժողովրդեան քո եւ ի վերայ տանց ձերոց շանաճանճ. եւ լցցին տունք Եգիպտացւոցդ շանաճանճիւ, եւ երկիրն յորում իցեն ի նմա։
Եւ ասէ ցնա Մովսէս. Այժմ իբրեւ ելից ըստ քաղաքս՝ ձգեցից զձեռս իմ առ Աստուած, եւ ձայնքն դադարեսցեն, եւ կարկուտն եւ անձրեւ ոչ եւս լիցի. զի ծանիցես թէ Տեառն է երկիր։