Եւ ասէ Տէր ցՄովսէս. Կոփեա դու քեզ երկուս տախտակս քարեղէնս ըստ առաջին տախտակացն, եւ ել առ իս ի լեառնն.՝՝ եւ գրեցից ի վերայ տախտակացն զպատգամսն որ էին յառաջին տախտակսն զոր խորտակեցերն։
Եւ ասէ Տէր ցՄովսէս՝՝. Ահա ես դնեմ ընդ քեզ ուխտ. առաջի ամենայն ժողովրդեան քո արարից սքանչելիս որ ոչ եղեն յամենայն երկրի եւ յամենայն ազգս. եւ տեսցէ ամենայն ժողովուրդդ յորս ես դու ի միջի դոցա՝ զգործս Տեառն. զի զարմանալիք իցեն զոր եսս արարից ձեզ։
Եւ աղաչեցի առաջի Տեառն կրկին անգամ իբրեւ զառաջինն, զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր. հաց ոչ կերայ եւ ջուր ոչ արբի, վասն ամենայն մեղաց ձերոց զոր մեղայք՝ առնել զչար առաջի Տեառն Աստուծոյ մերոյ՝՝, բարկացուցանել զնա.
Յելանելն իմում ի լեառնն առնուլ զտախտակսն քարեղէնս, զտախտակսն ուխտի զոր ուխտեաց Տէր ընդ ձեզ, եւ եղէ ի լերինն զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր. հաց ոչ կերայ եւ ջուր ոչ արբի.