18 Զտօն բաղարջակերաց պահեսցես. զեւթն օր բաղարջ կերիցես, որպէս պատուիրեցի քեզ, ի ժամանակի իւրում յամսեանն կանխոց. զի յամսեանն կանխոց ելեր յԵգիպտոսէ։
Ամիսս այս եղիցի ձեզ սկիզբն ամսոց. առաջին եղիցի ձեզ յամիսս տարւոյ։
Գիշերի որ է յառաջապահեստ Տեառն՝ հանել՝՝ զնոսա յերկրէն Եգիպտացւոց. այն գիշեր յառաջապահեստ Տեառն՝ լինել՝՝ ամենայն որդւոցն Իսրայելի յազգս նոցա։
Եւ ասէ Մովսէս ցժողովուրդն. Յիշեսջիք զօրս զայս յորում ելէք յԵգիպտոսէ ի տանէ ծառայութեան, զի հզօր ձեռամբ եհան զձեզ Տէր աստի. եւ ոչ ուտիցէք խմորուն։
Զի յայսմ աւուր ելանէք դուք յամսեանս կանխոց։
Երիս ժամանակս ի տարւոջ արասջիք ինձ տօնս։
Զտօն բաղարջակերացն պահեսջիք. զեւթն օր բաղարջ կերիջիք, որպէս պատուիրեցի ձեզ ըստ ժամանակի ամսոյն կանխոց. զի ի նմա ելէք դուք յերկրէն Եգիպտացւոց. ոչ երեւեսցիս առաջի իմ դատարկաձեռն։
եւ յաւուրն հնգետասաներորդի նորին ամսոյ՝ տօն բաղարջակերաց Տեառն. զեւթն օր բաղարջ կերիջիք։
Եւ յամսեանն առաջնում, ի չորեքտասաներորդում աւուր ամսեանն՝ զատիկ տեառն։
Եւ ի հնգետասաներորդում աւուր նորուն ամսոյ՝ տօն. զեւթն օր բաղարջ կերիջիք։
Եւ էր զատիկն եւ բաղարջակերք յետ երկուց աւուրց, խնդրէին քահանայապետքն եւ դպիրք եթէ զիա՞րդ զնա նենգաւ կալեալ սպանանիցեն։
Մերձեցաւ տօն բաղարջակերացն որ կոչէր Պասքա.
Ետես եթէ հաճոյ է Հրէիցն, յաւել եւս ունել զՊետրոս. եւ էին աւուրքն բաղարջակերաց։