23 Եւ բարձից զձեռն իմ ի քէն, եւ ապա տեսցես զյետոյսն իմ, բայց երեսք իմ քեզ մի՛ երեւեսցին։
Եթէ զհետս Տեառն գտանիցե՞ս, կամ ի վերջինսն հասանիցե՞ս զոր արար Ամենակալն։
Ահա այս է մասն ճանապարհի նորա. եւ տակաւին զշիթս բանից նորա լուիցուք նովաւ.՝՝ զզօրութիւն որոտման նորա ո՞ գիտէ՝ յորժամ առնիցէ։
Եւ ասէ. Ոչ կարես տեսանել զերեսս իմ, զի ոչ տեսանէ մարդ զերեսս իմ եւ ապրի։
ԶԱստուած ոչ ոք ետես երբեք, բայց միածինն Որդի որ է ի ծոց Հօր, նա պատմեաց։
Այժմ տեսանեմք իբրեւ ընդ հայելի օրինակաւ, այլ յայնժամ՝ դէմ յանդիման. այժմ խելամուտ եմ փոքր ի շատէ, այլ յայնժամ գիտացից, որպէս եւ նայն ծանեաւ զիս։
որ միայն ունի զանմահութիւն՝ բնակեալ ի լոյս անմատոյց. զոր ոչ ոք ետես ի մարդկանէ եւ ոչ տեսանել կարող է, որում պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս։ Ամէն։