13 Արդ եթէ գտի շնորհս առաջի քո, ցոյց ինձ զանձն քո յայտնապէս, զի գիտացից թէ ի՛ւ գտեալ իցէ իմ շնորհս առաջի քո. եւ զի ծանեայց թէ ժողովուրդս քո այս՝ յազգ մեծ լինիցի։
Եւ ասէ արքայ ցՍադովկ. Դարձո զտապանակդ Աստուծոյ ի քաղաք, եւ նստցի ի տեղւոջ իւրում. եթէ գտից շնորհս առաջի Տեառն՝ դարձուսցէ զիս, եւ ցուցցէ ինձ զդա եւ զվայելչութիւն դորա.
Գուցէ խօսիցին Եգիպտացիքն եւ ասիցեն. Առ չարութեան եհան զնոսա, կոտորել զնոսա ի լերինս եւ ջնջել զնոսա յերկրէ. դադարեա ի բարկութենէ սրտմտութեան քո, եւ ցածիր ի չարեաց ժողովրդեան քո։
Ընդ աստիճանս եւ ընդ սեղանն լացցեն քահանայք եւ պաշտօնեայք Տեառն, եւ ասասցեն. Խնայեա. Տէր, ի ժողովուրդս քո, եւ մի՛ տար զժառանգութիւն քո ի նախատինս՝ տիրել ի վերայ նորա ազգաց. զի մի՛ ասասցեն ի հեթանոսս թէ՝ Ո՞ւր է Աստուած նոցա։
Եւ կացի յաղօթս առ Տէր եւ ասեմ. Տէր, Տէր, թագաւոր աստուածոց,՝՝ մի՛ սատակեր զժողովուրդ քո եւ զբաժին քո զոր փրկեցեր զօրութեամբ քո մեծաւ, զորս հաներ յԵգիպտոսէ զօրութեամբ քո մեծաւ, եւ կարօղ ձեռամբ եւ բարձր բազկաւ՝՝։