13 Եւ դու խօսեաց ընդ որդիսն Իսրայելի եւ ասասցես. Զգոյշ կացէք պահելոյ զշաբաթս իմ. զի նշանակ է ընդ իս եւ ընդ ձեզ յազգս ձեր, զի ծանիջիք թէ ես եմ Տէր որ սրբեմ զձեզ։
Եւ զշաբաթս իմ ետու նոցա լինել նշանակ ընդ իս եւ ընդ նոսա, ճանաչել նոցա թէ ես եմ Տէր որ սրբեմ զնոսա։ Եւ ասացի ցտունն Իսրայելի յանապատի անդ թէ՝ Ի հրամանս իմ գնացէք, եւ ոչ գնացին. եւ՝ Զիրաւունս իմ պահեցէք, առնել զնոսա, զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք։՝՝
Եւ ի վերայ դատաստանի արեան նոքա կացցեն քննել. զարդարութիւնս իմ արդարացուսցեն, եւ զիրաւունս իմ իրաւացուսցեն՝՝, եւ զօրէնս իմ եւ զհրամանս իմ յամենայն տօնս պահեսցեն, եւ զշաբաթս իմ սրբեսցեն։
զվեց օր գործեսցես զգործ, յաւուրն եւթներորդի շաբաթ հանգիստ անուանեալ սուրբ Տեառն՝՝. զամենայն գործ մի՛ գործիցէք, զի շաբաթ Տեառն է յամենայն բնակութեան ձերում։