Եւ այս ինչ է զոր տացեն որք անցանիցեն ի հանդիսի անդ. զկէս երկդրամենին որ իցէ ըստ սրբութեան երկդրամենին. քսան դանգ է երկդրամեանն. եւ կէս երկդրամենին եղիցի հաս Տեառն։
եւ զամենայն ժողովուրդն ժողովեցին ի միում ամսեանն երկրորդի, յամին երկրորդի,՝՝ եւ մտին ի հանդէս ըստ ազգաց իւրեանց, ըստ նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ի քսանամենից եւ ի վեր, ամենայն արու՝՝ ըստ գլխոց իւրեանց։
Եւ եղեն որդիք Ռուբենի՝ անդրանկանն Իսրայելի, ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց իւրեանց, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրսն Իսրայելի՝
Մի՛ տեսցեն արք որ ելին յԵգիպտոսէ, ի քսանամենից եւ ի վեր, որ գիտիցեն զչար եւ զբարի,՝՝ զերկիրն զոր երդուայ տալ Աբրահամու եւ Իսահակայ եւ Յակոբայ, զի ոչ եկին զհետ իմ.