32 Եւ կերիցեն Ահարոն եւ որդիք նորա զմիս խոյին, եւ զպանսն որ ի խանի անդ՝ առ դրան խորանին վկայութեան։
Եւ պան մի եւ շօթ մի իւղով զանգեալ, եւ քաքար մի ի խանէ անտի բաղարջոցն եդելոց առաջի Տեառն,
Եւ զխոյն կատարման առցես, եւ եփեսցես զմիս նորա ի սրբում տեղւոջ։
Եւ կերիցեն զնոսա, որովք սրբեցանն՝ ի կատարել զձեռս նոցա եւ սրբել զնոսա. օտարազգի ոք մի՛ կերիցէ ի նոցանէ, զի սրբութիւնք են։
Եւ ասէ Մովսէս ցԱհարոն եւ ցորդիս նորա. Եփեցէք զմիսդ ի սրահի խորանին վկայութեան ի սուրբ տեղւոջ՝՝, եւ անդ ուտիցէք զայն, եւ զպանսն որ ի խանի կատարմանն իցեն, զոր օրինակ հրամայեաց ինձ Տէր եւ ասէ. Ահարոն եւ որդիք նորա կերիցեն զայն։
Զիա՛րդ եմուտ ի տունն Աստուծոյ եւ եկեր զհաց զառաջաւորութեանն, զոր ոչ էր օրէն նմա ուտել, եւ ոչ՝ որոց ընդ նմայն էին, բայց միայն քահանայից։