ԵԼՔ 29:20 - Գրաբար Աստվածաշունչ (1895)20 Եւ սպանցես զխոյն, եւ առցես յարենէ նորա, եւ դիցես ի վերայ բլթակի աջոյ ունկանն Ահարոնի, եւ ի վերայ բլթակի աջոյ ունկան որդւոց նորա, եւ ի վերայ ծայրից ձեռին նորա աջոյ, եւ ի վերայ ծայրից աջոյ ոտին նորա, եւ ի վերայ աջուց բլթակաց ականջաց որդւոց նորա, եւ՝՝ ի վերայ ծայրից աջոյ ձեռաց նոցա, եւ ի վերայ ծայրից աջոյ ոտից նոցա. եւ հեղցես զարիւնն շուրջ զսեղանովն։ အခန်းကိုကြည့်ပါ။ |
Եւ առցես յարենէն որ ի վերայ սեղանոյն իցէ, եւ յիւղոյ օծութեանն, եւ ցանեսցես ի վերայ Ահարոնի եւ ի վերայ պատմուճանի նորա, եւ ի վերայ որդւոց նորա եւ ի վերայ պատմուճանաց որդւոց նորա ընդ նմա. եւ սրբեսցի ինքն եւ պատմուճան իւր, եւ որդիք նորա եւ պատմուճանք որդւոց նորա ընդ նմա. եւ զարիւն խոյին ցանեսցես շուրջ զսեղանովն։՝՝