Եւ պինդ ունիցին զտախտակն յօղոց նորա մինչեւ ցօղս վակասին, ի նիւթոյ կապուտակէ. զի իցէ ի վերայ մենքենայից վակասին, եւ մի՛ զերծանիցի տախտակն ի վակասէ անտի։
Եւ եղիցի խուրին յերեսաց կողմանէ՝՝ ի վերայ ճակատուն Ահարոնի, եւ բարձցէ Ահարոն զմեղս նուիրացն, որչափ ինչ նուիրիցեն որդիքն Իսրայելի, ըստ ամենայն տրոց սրբութեանցն իւրեանց. եւ եղիցի ի վերայ ճակատուն Ահարոնի հանապազ յընդունելութիւն նոցա առաջի Տեառն։
Եւ այս օրինակ պատմուճանացն՝՝ զոր առնիցեն. զպճղնաւորն եւ զվակաս զուսովք եւ զլանջօք, եւ զպատմուճանն բեհեզեայ՝՝ եւ խոյր եւ կամար. եւ արասցեն պատմուճան սուրբ Ահարոնի եղբօր քում եւ որդւոց նորա՝ քահանայանալ ինձ։
Խօսեաց ընդ որդիսն Իսրայելի եւ ասասցես ցնոսա, զի արասցեն իւրեանց ծոպս ի տտունս հանդերձից իւրեանց յազգս իւրեանց. եւ դնիցէք ի վերայ ծոպից տտնոցն ասղանի կապուտակ.