27 Եւ արասցես երկուս օղս ոսկիս, եւ տացես զնոսա ի վերայ երկուց ուսոց վակասին ի ներքոյ կողմանէ՝ յանդիման միմեանց միաբան. եւ զաղխս նորա ի վերայ մենքենայից՝՝ վակասին։
Եւ պինդ ունիցին զտախտակն յօղոց նորա մինչեւ ցօղս վակասին, ի նիւթոյ կապուտակէ. զի իցէ ի վերայ մենքենայից վակասին, եւ մի՛ զերծանիցի տախտակն ի վակասէ անտի։
Եւ գործ վակասին որ իցէ ի վերայ նորա, ըստ նմին օրինակի գործ անդստին ի նմանէ լինիցի, յոսկւոյ սրբոյ եւ ի կապուտակէ եւ ի ծիրանւոյ եւ ի կարմրոյ մանելոյ եւ ի բեհեզոյ նիւթելոյ։