12 Եւ ձուլեսցես նմա չորս օղամանեակս ոսկիս, եւ դիցես ի չորեցունց կողմանց նորա, երկուս օղամանեակս ի միոջէ կողմանէ, եւ երկուս օղամանեակս ի միւսմէ կողմանէ։
Եւ պատեսցես զնա ոսկւով սրբով, ներքոյ եւ արտաքոյ օծցես զնա. եւ արասցես նմա ծնօտս ոսկիս շուրջ շրջանակաւ։
Եւ արասցես լծակս յանփուտ փայտից, եւ պատեսցես զնոսա ոսկւով։
Զի յօղամանեակս տապանակի կտակարանացն կայցեն լծակքն. անշարժք անդստին ի նմանէ։
Եւ արասցես նմա չորս օղամանեակս ոսկիս, եւ դիցես զօղամանեակսն ի չորեսին կողմանսն, որ իցեն չորեցունց ոտից նորա, ի ներքոյ պսակին։
Եւ զսիւնսն պատեսցես ոսկւով. եւ արասցես օղս ոսկիս՝ յորս ագուցանիցես զնիգսն. եւ պատեսցես զնիգսն ոսկւով։
Եւ արկցես զլծակսն ընդ օղսն, եւ եղիցին լծակքն յերկոցունց կողմանց սեղանոյն՝ առ ի բառնալ զնա։
Եւ ագուցին զլծակսն յօղամանեակսն ի կողմանց տապանակին, բառնալ զնա նոքօք։
Եւ ագուցին զլծակսն յօղամանեակսն ի կողմանս սեղանոյն, բառնալ զսեղանն նոքօք. բովանդակ տախտակամած գործեաց զնա։
Եւ արարին երկուս վահանակս ոսկիս եւ երկուս օղս ոսկիս. եւ եդին զերկուս օղսն ոսկիս յերկոսին առաջս տախտակին։