Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵԼՔ 23:33 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

33 Եւ մի՛ բնակեսցեն յերկրի քում, զի մի՛ յանցուցանիցեն զքեզ առ իս. զի եթէ ծառայեսցես դից նոցա, նոքա լիցին քեզ ի գայթագղութիւն։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵԼՔ 23:33
17 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

եւ մատնեսցէ Տէր զԻսրայէլ վասն մեղացն Յերոբովամու, որ մեղաւ եւ մեղոյց զԻսրայէլ։


Եւ մոլորեցոյց Մանասէ զՅուդաս եւ զբնակիչսն Երուսաղեմի առնել չար առաւել քան զամենայն ազգսն զորս եբարձ Տէր յերեսաց որդւոցն Իսրայելի։


Բնակեցոյց ի նմա քաղցեալս, եւ շինեցին քաղաք բնակութեան իւրեանց։


Ասեն ցնա ծառայքն փարաւոնի. Մինչեւ յե՞րբ իցէ մեզ խոչդ այդ. արձակեա զմարդիկն զի պաշտեսցեն զՏէր Աստուած իւրեանց. եթէ գիտե՞լ կամիցիս զի կորեաւ Եգիպտոս։


Մի՛ պագանիցես երկիր աստուածոց նոցա, եւ մի՛ պաշտեսցես զնոսա, եւ մի՛ առնիցես ըստ գործոց նոցա. այլ քակելով քակեսցես զնոսա, եւ մանրելով մանրեսցես զարձանս նոցա։


Զգոյշ լեր անձին քում, գուցէ դնիցես ուխտ ընդ բնակիչս երկրին, յոր դու մտանիցես ի նոսա, գուցէ լինիցի ձեզ գայթակղութիւն։


զգոյշ լեր անձին քում, գուցէ խնդրիցես երթալ զհետ նոցա յետ սատակելոյ զնոսա յերեսաց քոց. մի՛ քննիցես զդիս նոցա եւ ասիցես. Զիա՛րդ առնիցեն ազգքս այսոքիկ դիցն իւրեանց՝ զի եւ ես արարից Տեառն։


զի մի՛ ուսուցանիցեն ձեզ առնել զամենայն գարշութիւնս իւրեանց, զոր արարին դիցն իւրեանց, եւ մեղանչիցէք առաջի Տեառն Աստուծոյ ձերոյ։


Եւ եթէ տարցի զքեզ Տէր Աստուած քո յերկիրն յոր դու մտանիցես ժառանգել, եւ բարձցէ զազգսն մեծամեծս եւ զբազումս՝՝ յերեսաց քոց, զՔետացին եւ զԳերգեսացին եւ զԱմովրհացին եւ զՔանանացին եւ զՓերեզացին եւ զԽեւացին եւ զՅեբուսացին, եւթն ազգս մեծամեծս եւ զօրագոյնս քան զձեզ,


Եւ կերիցես զամենայն զկապուտ ազգացն՝՝ զոր Տէր Աստուած քո տացէ քեզ. եւ մի՛ խնայեսցէ ակն քո ի նոսա, եւ ոչ պաշտեսցես զդիս նոցա, զի խոչ է այն քեզ։


եւ սթափեսցին յորոգայթից Սատանայի՝ որսացեալք ի նմանէ ի նորա կամսն։


Եւ եհար Յեսու զամենայն երկիրն լեռնական եւ զՆագեբ եւ զդաշտականսն, եւ զԱսեթովթ եւ զամենայն թագաւորս նորա, եւ ոչ եթող ի նմանէ ապրեալ, եւ զամենայն շնչաւոր սատակեցին ի նմանէ, զոր օրինակ պատուիրեաց Տէր Աստուած Իսրայելի։


գիտելով գիտասջիք, զի ոչ եւս յաւելուցու Տէր սատակել զազգսն զայնոսիկ յերեսաց ձերոց. եւ լինիցին ձեզ յորոգայթս եւ ի գայթակղութիւնս, խոչ ի գարշապարս՝՝ ձեր, եւ նետք յաչս ձեր, մինչեւ կորնչիցիք յերկրէս բարութեան զոր ետ ձեզ Տէր Աստուած ձեր։


Եւ մի՛ դնիցէք ուխտ ընդ բնակիչս երկրիդ այդորիկ. եւ մի՛ ընդ դիս նոցա, եւ մի՛ երկիր պագանիցէք նոցա. այլ զդրօշեալս նոցա խորտակեսջիք, եւ՝՝ զսեղանս նոցա կործանեսջիք. եւ ոչ լուարուք ձայնի իմում. քանզի արարէք զայն։


Եւ ասացի թէ Ոչ յաւելից փոխել զժողովուրդն զոր յաւելի սատակել, եւ ոչ՝՝ բարձից զնոսա յերեսաց ձերոց. եւ եղիցին ձեզ ի վտանգս, եւ դիք նոցա եղիցին ձեզ ի գայթակղութիւն։


Եւ ասէ Սաւուղ. Տաց զնա նմա կնութեան, եւ եղիցի նմա ի գայթագղութիւն։ Եւ էր ի վերայ Սաւուղայ՝՝ ձեռն այլազգեացն։ Եւ ասէ Սաւուղ ցԴաւիթ. Երկոքումբք փեսայասցիս դու ինձ այսօր։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ