Եւ ծախեսցէ Տէր Աստուած քո զազգսն զայնոսիկ յերեսաց քոց առ սակաւ սակաւ. ոչ կարասցես սատակել զնոսա վաղվաղակի. զի մի՛ լինիցի երկիրն աւերակ, եւ՝՝ բազմանայցեն ի վերայ քո գազանք անապատի։
ամենայն որ բնակեալ իցէ զլեռնակողմնն, ի Լիբանանէ մինչեւ ի Մասերեփովթմայիմ, զամենայն Սիդոնացիս, ես սատակեցից զնոսա յերեսաց որդւոցն Իսրայելի. բայց դու բաշխեա զնոսա ի ժառանգութիւն Իսրայելի, որպէս պատուիրեցի քեզ։
Եւ արդ տեսէք զի թողի ձեզ զազգսն զմնացեալսն զայնոսիկ ի ժառանգութիւն ըստ ցեղից ձերոց, ի Յորդանանէ զամենայն ազգսն զոր սատակեցի ի ծովէն մեծէ որ զատուցանէ ի մտիցն արեւու։
Արդ Տէր Աստուած մեր նա սատակեսցէ զնոսա յերեսաց ձերոց մինչեւ կորիցեն. եւ արձակեսցէ ի վերայ նոցա զգազանս վայրենիս՝ մինչեւ սատակեսցէ զնոսա եւ զթագաւորս նոցա յերեսաց ձերոց.՝՝ եւ ժառանգեսջիք զերկիր նոցա որպէս խօսեցաւ Տէր Աստուած մեր ընդ մեզ։