22 Եւ եթէ լսելով լուիցես ձայնի իմում, եւ արասցես զամենայն զոր ինչ ասացի քեզ, եղէց թշնամի թշնամեաց քոց, եւ հակառակ կացից հակառակորդաց քոց։
Եւ օրհնեցից զօրհնիչս քո, եւ զանիծիչս քո անիծից. եւ օրհնեսցին ի քեզ ամենայն ազգք երկրի։
Ի կատարած. ծառայի Տեառն, Սաղմոս Դաւթի։
Անկցի ի վերայ նոցա ահ եւ երկեւղ. մեծութեամբ բազկի քո քարասցին, մինչեւ անցցէ ժողովուրդ քո, Տէր, մինչեւ անցցէ ժողովուրդ քո այս զոր ստացար։
Եւ մտանիցեն դոքա իբրեւ զառաջինն, եւ վկայութիւնք դոցա կանգուն կայցեն առաջի աչաց իմոց՝՝. եւ հանդէս արարից ի վերայ նեղչաց դոցա.
Զի այսպէս ասէ Տէր ամենակալ. Զփառաց զկնի արձակեաց զիս յազգսն՝ որ կողոպտեցին զձեզ. զի որ մերձենայ ի ձեզ՝ որպէս որ ընդհարկանիցի ընդ բիբ ական իւրոյ՝՝։
Աստուած առաջնորդեաց նմա յԵգիպտոսէ, իբրեւ փառք միեղջիւրու ի վերայ նորա. կերիցէ զազգս թշնամեաց իւրոց, եւ զպարարտութիւն նոցա ուղղածուծ արասցէ՝՝. եւ նետիւք իւրովք նետաձիգ լիցի ի թշնամիս։
Եւ բազմեալ հանգեաւ իբրեւ զառեւծ, եւ իբրեւ զկորիւն առիւծու. եւ ո՞ յարուցանիցէ զնա։ Օրհնիչք քո օրհնեսցին, եւ անիծիչք քո անիծցին։
Եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ձայնի Տեառն Աստուծոյ մերոյ, զգուշանալ եւ առնել զամենայն պատուիրանս նորա, զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, տացէ զքեզ Տէր Աստուած քո ի վեր քան զամենայն ազգս երկրի։
Եւ տացէ Տէր Աստուած քո զնզովս զայս ի թշնամիս քո եւ յատելիս քո որք հալածեցինն զքեզ։
եթէ պարտ է առաջի Աստուծոյ հատուցանել նեղչացն ձերոց նեղութիւն.
Եւ ասեն որդիքն Իսրայելի ցՔոռացին. Տես՝ գուցէ՝՝ առ իս բնակեալ իցես, եւ զիա՞րդ դնեմք ընդ քեզ ուխտ։