Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵԼՔ 22:30 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

30 Նոյնպէս արասցես զարջառ քո եւ զոչխար քո եւ զէշ քո՝՝. զեւթն օր եղիցի ընդ մարբ իւրով, եւ յաւուրն ութերորդի տացես զնա ինձ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵԼՔ 22:30
14 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ մանուկ ութօրեայ թլփատեսցի ձեր, ամենայն արու յազգս ձեր, ընդոծինն եւ արծաթագինն, եւ յամենայն օտարածնէ որ ոչ իցէ ի զաւակէ քումմէ։


եւ զատուսցես Տեառն զամենայն արու որ բանայ զարգանդ, եւ զամենայն որ բանայ զարգանդ յանդէոց եւ յանասնոց քոց որ լինիցի քեզ. արուքն սուրբ Տեառն լինիցին։


Եւ ասեմ. Քաւ լիցի, Տէր Աստուած Իսրայելի, եթէ պղծեալ իցէ երբեք անձն իմ ի պղծութիւնս՝՝, եւ մեռելոտի եւ գազանաբեկ ոչ երբեք կերայ ի ծննդենէ իմմէ մինչեւ ցայժմ, եւ ոչ եմուտ ի բերան իմ ամենայն միս պիղծ։


Ես եմ Տէր Աստուած ձեր. եւ սրբիցիք եւ սուրբք լինիցիք, զի սուրբ եմ ես Տէր Աստուած ձեր՝՝. եւ մի՛ պղծիցէք զանձինս ձեր ամենայն զեռնովք որ շարժիցին ի վերայ երկրի։


Զի ես եմ Տէր Աստուած որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց լինել ձեզ Աստուած, եւ եղիջիք սուրբք, զի ես սուրբ եմ։


եւ յաւուրն ութերորդի թլփատեսցէ զմարմին անթլփատութեան նորա։


Եւ ամենայն անձն որ ուտիցէ զմեռելոտի կամ զգազանաբեկ, ի բնակաց կամ ի պանդխտաց, ողողեսցէ զհանդերձս իւր, եւ լուասցէ զմարմին իւր, եւ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ, եւ ապա սուրբ լիցի.


Արջառ կամ ոչխար կամ այծ, յորժամ ծնանիցին, կացցէ զեւթն օր ընդ մարբն. եւ յօրէն ութերորդէ եւ անդր ընդունելի լիցի ի պատարագ ընծայ Տեառն։


Զմեռելոտի եւ զգազանաբեկ մի՛ ուտիցէ՝ պղծել նմա նոքօք. զի ես եմ Տէր։


Խօսեաց ընդ որդիսդ Իսրայելի եւ ասասցես. Զամենայն զճարպ զարջառոյ եւ զոչխարի եւ զայծեաց մի՛ ուտիցէք։


Եւ ճարպ մեռելոտւոց եւ գազանաբեկաց լինիցի յամենայն գործ, բայց ի կերակուր մի՛ ուտիցի։


Զամենայն արիւն մի ուտիցէք յամենայն բնակութիւնս ձեր, ի թռչնոց եւ յամենայն անասնոց։


Եւ զամենայն մեռելոտի մի՛ ուտիցէք, այլ պանդխտին որ է ի քաղաքս քո տացես զնա եւ կերիցէ, կամ վաճառեսցես օտարոտւոյն. զի ժողովուրդ սուրբ ես դու Տեառն Աստուծոյ քո։ Մի՛ եփեսցես զգառն ի կաթն մօր իւրոյ։


Զամենայն անդրանիկս որ ծնանիցին յանդեայս քո եւ ի հօտս քո, զարուսն ի նոցանէ սրբեսցես Տեառն Աստուծոյ քում. ոչ գործեսցես անդրանկաւ եզին քո, եւ մի՛ կտրեսցես զանդրանիկս հօտից քոց։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ