Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵԼՔ 13:12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

12 եւ զատուսցես Տեառն զամենայն արու որ բանայ զարգանդ, եւ զամենայն որ բանայ զարգանդ յանդէոց եւ յանասնոց քոց որ լինիցի քեզ. արուքն սուրբ Տեառն լինիցին։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵԼՔ 13:12
17 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ զդիդրաքմայս անդրանկաց՝՝ որդւոց մերոց, եւ զանդրանիկս անասնոց մերոց՝ որպէս եւ գրեալ է յօրէնսն Մովսիսի՝ եւ զանդրանիկս առջառոց մերոց եւ հօտից բերցուք ի տուն Աստուծոյ մերոյ, քահանայից մերոց Ղեւտացւոց որք կան ի սպասու տան Տեառն.


եւ զառաջաւորս ցորենոյ եւ՝՝ զպտուղս ծառոց՝ գինւոյ եւ ձիթոյ բերցուք առ քահանայսն ի տուն գանձանակին Աստուծոյ. եւ զտասանորդս երկրիս մերոյ Ղեւտացիքն շրջեսցին եւ առցեն զամենայն բովանդակ։


Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.


Սրբեա դու ինձ զամենայն անդրանիկ նախծին որ բանայ զամենայն արգանդ ի մէջ որդւոցդ Իսրայելի, ի մարդոյ մինչեւ յանասուն, քանզի իմ է։


Զաստուածս քո՝՝ մի՛ բամբասիցես, եւ զիշխան ժողովրդեան քո մի՛ հայհոյեսցես։


Զպտուղ կալոյ քո եւ զհնձանի մի՛ հատանիցես. զանդրանիկս որդւոց քոց ինձ տացես։


Ամենայն արու որ բանայ զարգանդ՝ ինձ լիցի, եւ ամենայն արուք անասնոյ քո, անդրանիկն արջառոյ եւ անդրանիկն ոչխարի։


Եւ զանդրանիկն իշոյ փրկեսցես գառամբ. ապա թէ ոչ փրկեսցես զնա, զգինս նորա տացես՝՝։ Զամենայն անդրանիկս որդւոց քոց փրկեսցես. եւ ձեռնունայն առաջի իմ մի՛ երեւեսցին։


եւ առեր զուստերսն քո եւ զդստերս զոր ինձ ծնար՝ եւ զոհեցեր նոցա ի սատակումն։ Իբրեւ զփո՞քր ինչ համարեցար զպոռնկութիւնն,


Պտուղ ամենայնի եւ անդրանիկք ամենեցուն եւ երախայրիք յամենայն պտղոց ձերոց՝ քահանայիցն եղիցի. եւ զառաջին մուտ արդեանց ձերոց տաջիք քահանային՝ դնել օրհնութիւն ի վերայ տանց ձերոց։


Եւ ամենայն անդրանիկ որ ծնանիցի ի խաշանց քոց՝ Տեառն լիցի, եւ մի՛ ոք սրբեսցէ զայն, եթէ արջառ իցէ, եւ եթէ ոչխար՝ Տեառն լիցի։


Եւ ամենայն որ բանայ զարգանդ՝ յամենայն մարմնոյ, զոր մատուցանիցեն Տեառն ի մարդոյ մինչեւ յանասուն՝ քեզ լիցի. այլ փրկելով փրկեսցես զանդրանիկս մարդկան, եւ զանդրանիկս անասնոց անսրբոց փրկեսցես։


Եւ ես ահա առի զՂեւտացիսն ի միջոյ որդւոցն Իսրայելի փոխանակ ամենայն անդրանկան որ բանայ զարգանդ ի միջոյ որդւոցն Իսրայելի. փրկանք նոցա լիցին,՝՝ եւ եղիցին ինձ Ղեւտացիքն։


Զի իմ է ամենայն անդրանիկ. յաւուր յորում հարի զամենայն անդրանիկ յերկրին Եգիպտացւոց, սրբեցի ինձ զամենայն անդրանիկս Իսրայելի ի մարդոյ մինչեւ յանասուն. իմ լիցին. զի ես եմ Տէր։


Զի իմ է ամենայն անդրանիկ որդւոցն Իսրայելի, ի մարդոյ մինչեւ յանասուն. յաւուր յորում հարի զամենայն անդրանիկ յերկրին Եգիպտացւոց, սրբեցի զնոսա ինձ։


որպէս եւ գրեալ է յօրէնս Տեառն, թէ՝ Ամենայն արու որ բանայ զարգանդ՝ սուրբ Տեառն կոչեսցի։


Զամենայն անդրանիկս որ ծնանիցին յանդեայս քո եւ ի հօտս քո, զարուսն ի նոցանէ սրբեսցես Տեառն Աստուծոյ քում. ոչ գործեսցես անդրանկաւ եզին քո, եւ մի՛ կտրեսցես զանդրանիկս հօտից քոց։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ