Իբրեւ զբնակն ձեր լինիցի ձեզ եւ եկն յարեալ ի ձեզ, եւ սիրեսցես զնա իբրեւ զանձն քո. զի պանդուխտք եղերուք եւ դուք յերկրին Եգիպտացւոց. ես եմ Տէր Աստուած ձեր։
Եւ եթէ յարեսցի ի ձեզ եկ ոք յերկրին ձերում, եւ առնիցէ զզատիկն Տեառն, ըստ օրինակի զատկին եւ ըստ պայմանի իւրում արասցէ զնա. օրէն՝ մի եւ նոյն կացցէ ձեզ, եկին եւ բնակի երկրին։