30 Եւ յարեաւ փարաւոն գիշերայն, ինքն եւ ամենայն ծառայք իւր եւ ամենայն Եգիպտացիք, եւ եղեւ աղաղակ մեծ յամենայն երկրին Եգիպտացւոց. զի ոչ գոյր տուն յորում ոչ գոյր մեռեալ ի նմա։
Եւ ասէ ցնոսա. Եղիցի այդպէս, Տէր ընդ ձեզ, քանզի արձակեմ զձեզ. միթէ եւ զստացուա՞ծս ձեր. տեսանէք զի չարիք կան ի ձեզ՝՝։
Եւ եղիցի աղաղակ մեծ յամենայն երկրիդ Եգիպտացւոց, որպիսի ոչ եղեւ եւ ոչ եւս յաւելուցու լինել նոյնպիսի։
Որ խնու զլսելիս իւր զի մի՛ լուիցէ տկարաց, եւ նա կարդասցէ առ Տէր՝ եւ ոչ լուիցէ նմա։
եւ յամենայն ճանապարհս՝՝ կոծ, քանզի անցից ընդ մէջ քո, ասէ Տէր։
Առաջի երեսաց նորա գնասցէ բան, եւ ելցէ ի դաշտս զկնի նորա։
Եւ ի մէջ գիշերի եղեւ բարբառ. Ահա փեսայ գայ, արիք ընդ առաջ նորա։
Զի անողորմ դատաստան լինելոց է այնմ որ ոչ առնիցէ զողորմութիւն, քանզի բարձր ի գլուխ պարծի ողորմութիւն առ դատաստանաւն։
Եւ կենդանիքն որ ոչ էին մեռեալ՝ հարան յերաստանս իւրեանց՝՝, եւ ել աղաղակ քաղաքին յերկինս։