Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵԼՔ 12:19 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

19 Զեւթն օր մի՛ գտցի խմոր ի տունս ձեր. ամենայն որ ուտիցէ խմորեալ՝ սատակեսցի անձն այն ի ժողովրդենէ Իսրայելի յեկաց եւ ի բնակաց երկրին։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵԼՔ 12:19
13 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Զեւթն օր բաղարջ ուտիցէք. յառաջնըմէ իսկ օրէ անտի անհետ առնիջիք զխմոր ի տանց ձերոց. ամենայն որ ուտիցէ խմորեալ՝ սատակեսցի անձնն այն յԻսրայելէ՝ յառաջնըմէ օրէն մինչեւ յօրն եւթներորդ։


Խմորեալ մի՛ ուտիցեն. յամենայն բնակութեան ձերում ուտիցէք բաղարջ։


Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ընդ Ահարոնի եւ ասէ. Այս է օրէն զատկի. ամենայն այլազգի մի՛ կերիցէ ի նմանէ։


Ապա թէ մերձենայցէ առ ձեզ եկամուտ եւ առնիցէ զզատիկն Տեառն, թլփատեսցես զամենայն արու մանուկ նորա, եւ ապա մերձեսցի առնել զնա, եւ եղիցի իբրեւ զբնակ երկրին. ամենայն անթլփատ մի՛ կերիցէ ի նմանէ։


Եւ ասէ Մովսէս ցժողովուրդն. Յիշեսջիք զօրս զայս յորում ելէք յԵգիպտոսէ ի տանէ ծառայութեան, զի հզօր ձեռամբ եհան զձեզ Տէր աստի. եւ ոչ ուտիցէք խմորուն։


Բաղարջ կերիջիք զեւթն օր, ոչ երեւեսցի առ քեզ խմորուն, եւ ոչ եղիցի խմոր յամենայն սահմանս քո։


Զտօն բաղարջակերացն պահեսջիք. զեւթն օր բաղարջ կերիջիք, որպէս պատուիրեցի ձեզ ըստ ժամանակի ամսոյն կանխոց. զի ի նմա ելէք դուք յերկրէն Եգիպտացւոց. ոչ երեւեսցիս առաջի իմ դատարկաձեռն։


Որ ոք առնիցէ այդպիսի, եւ որ ոք տացէ ի դմանէ այլազգւոյ, սատակեսցի ի ժողովրդենէ իւրմէ։


Զտօն բաղարջակերաց պահեսցես. զեւթն օր բաղարջ կերիցես, որպէս պատուիրեցի քեզ, ի ժամանակի իւրում յամսեանն կանխոց. զի յամսեանն կանխոց ելեր յԵգիպտոսէ։


Յառաջնում ամսեանն ի տասն եւ ի չորս ամսոյն ի մէջ երեկորեայցն զատիկ Տեառն.


Եւ մարդ ոք որ սուրբ իցէ, եւ ի հեռաւոր ճանապարհի ոչ իցէ, եւ հեղգասցի առնել զզատիկն, սատակեսցի անձն այն ի ժողովրդենէ իւրմէ, զի զպատարագն Տեառն ոչ մատոյց ի ժամանակի իւրում. զմեղս իւր ընկալցի մարդն այն։


մի՛ ուտիցէք ընդ նմա խմորուն, զեւթն օր բաղարջ կերիցես ընդ նմա, հաց չարչարանաց. քանզի տագնապաւ ելէք յԵգիպտոսէ. զի յիշիցէք զօրն ելից ձերոց յերկրէն Եգիպտացւոց զամենայն աւուրս կենաց ձերոց։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ