6 լինել հեթանոսաց ժառանգակիցս եւ մարմնակիցս, եւ հաղորդս աւետեացն ի Քրիստոս Յիսուս աւետարանաւն,
Եւ այս են աւետիքն զոր աւետարանեաց նա մեզ, զկեանսն յաւիտենականս։
զոր տեսաքն եւ լուաք, պատմեմք եւ ձեզ, զի եւ դուք հաղորդութիւն ունիցիք ընդ մեզ, եւ մեր հաղորդութիւնն իցէ ընդ Հօր եւ ընդ Որդւոյ իւրում Յիսուսի Քրիստոսի։
զի ի հեթանոսս օրհնութիւնն Աբրահամու եղիցի ի Քրիստոս Յիսուս. զի մեք զաւետիս Հոգւոյն Սրբոյ ընկալցուք հաւատովք։
Այլ դուք մարմինք Քրիստոսի էք եւ անդամք յանդամոց նորա՝՝։ ՎՋ
եւ ոչ ունիցի զԳլուխն Քրիստոս, ուստի ամենայն մարմինն յօդիւք եւ խաղալեօք տարաբերեալ եւ խառնեալ՝ աճէ զաճումն Աստուծոյ։
զի անդամք եմք մարմնոյ նորա, ի մարմնոյ նորա եւ յոսկերաց նորա։
Մի՛ այսուհետեւ լինիք բաժանորդք նոցա։
Որպէս մարմին մի է եւ անդամս բազումս ունի, եւ ամենայն բազում անդամք մարմնոյն մի մարմին է. նոյնպէս եւ Քրիստոս։
արկջիք զնա ի վիճակս, ձեզ եւ եկացն, պանդխտացն որ ի միջի ձերում, որք ծնան որդիս ի միջի ձերում. եւ եղիցին ձեզ իբրեւ այդրէնածինք ի մէջ որդւոցն Իսրայելի, եղիցին ընդ ձեզ, կերիցեն ժառանգութեամբ՝՝ ի մէջ ազգացդ Իսրայելի։
Իսկ որ Քրիստոսեանքն են՝ զմարմինս իւրեանց ի խաչ հանին կարեօքն եւ ցանկութեամբք հանդերձ։
զի ըստ յայտնութեան ցուցաւ ինձ խորհուրդն, որպէս յառաջագոյն գրեցի առ ձեզ սակաւուք.