4 Հանդերձք քո ոչ մաշեցան ի քէն, եւ ոտք քո ոչ փապարեցին զայն ամս քառասուն։
Եւ զքառասուն ամ շրջեցուցեր զնոսա յանապատին՝՝. հանդերձք նոցա ոչ մաշեցան, եւ կօշիկք նոցա ոչ հնացան։
Եւ որդիքն Իսրայելի կերան զմանանայն զքառասուն ամ, մինչեւ եկին ի շէն երկիրն զմանանայն ուտէին, մինչեւ հասին ի կողմն Փիւնիկեցւոց՝՝։
Եւ որդիք ձեր ճարակեսցին յանապատի աստ ամս քառասուն, եւ բարձցեն զպոռնկութիւն ձեր, մինչեւ մաշեսցին ոսկերք ձեր յանապատի աստ։
զի Տէր Աստուած մեր օրհնեաց զքեզ յամենայն գործս ձեռաց քոց. ծանիր զիարդ անցեր ընդ անապատն մեծ եւ ահագին. ահա քառասուն ամ Տէր Աստուած քո ընդ քեզ է, եւ ոչ իւիք կարօտացար։
Եւ ած զձեզ զքառասուն ամ ընդ անապատն. ոչ հնացան ձորձք ձեր եւ ոչ մաշեցան կօշիկք յոտից ձերոց.