Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 7:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

7 Ոչ զի բազում էք դուք քան զամենայն ազգս՝ հաճեցաւ Տէր ընդ ձեզ եւ ընտրեաց զձեզ, զի դուք սակաւաւոր էք քան զամենայն ազգս.

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 7:7
22 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Զի էին նոքա՝՝ սակաւք թուով, եւ նուազք եւ պանդուխտք ի նմա։


Հաւատացին ի բան նորա, եւ օրհնեցին զօրհնութիւն նորա։


Մեղաք մեք ընդ հարսն մեր, անօրինեցաք եւ յանցեաք։


Հաւատացի զոր եւ խօսեցայ, եւ ես խոնարհ եղէ յոյժ։


Գեղեցիկ տեսանելով քան զամենայն որդիս մարդկան. սփռեցան շնորհք ի շրթանց քոց, վասն այսորիկ օրհնեաց զքեզ Աստուած յաւիտեան։


Նայեցարուք յԱբրահամ հայրն ձեր, եւ ի Սառա որ երկնեացն զձեզ. զի մի էր՝ եւ կոչեցի զնա, եւ օրհնեցի զնա, եւ բազմացուցի զնա։


Ոչ պատգամաւոր ոք եւ ոչ հրեշտակ, այլ ինքնին Տէր՝՝ փրկեաց զնոսա. վասն սիրելոյ զնոսա եւ խնայելոյ ի նոսա ինքնին փրկեաց զնոսա, եւ վերացոյց զնոսա եւ բարձրացոյց զամենայն աւուրս յաւիտենից։


եւ ասասցես ցդոսա. Այսպէս ասէ Տէր Աստուած. Յօրէ յորմէհետէ ցանկացայ ես տանդ Իսրայելի, եւ ծանուցայ՝՝ զաւակի տանդ Յակոբու, եւ ծանուցայ նոցա յերկրին Եգիպտացւոց, ձեռն ետու՝՝ նոցա եւ ասեմ. Ես եմ Տէր Աստուած ձեր.


Վասն այդորիկ ասա ցտունդ Իսրայելի. Այսպէս ասէ Տէր Տէր. Ոչ ձեզ ինչ առնեմ՝՝, տունդ Իսրայելի, այլ վասն անուան իմոյ սրբոյ զոր պղծեցէք ի մէջ ազգացդ յորս մտէք ի դոսա։


Քանի՛ անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն որ տանի ի կեանս, եւ սակաւք են որ գտանեն զնա։


Մի՛ երկնչիր, հօտ փոքրիկ, զի հաճեցաւ Հայր ձեր տալ ձեզ զարքայութիւն։


Իսկ եթէ շնորհօք, ոչ եւս ի գործոց. ապա թէ ոչ՝ շնորհքն ոչ եւս շնորհք լինին։


Ապա ուրեմն ում կամի ողորմի, եւ ում կամի խստանայ՝՝։


Եթէ ո՞չ ունիցի իշխանութիւն բրուտն կաւոյն, ի նմին զանգուածոյ առնել անօթ՝ զոմն ի պատիւ եւ զոմն յանարգանս։


Տէր Աստուած մեր բազմացոյց զձեզ, եւ ահաւադիկ էք դուք այսօր իբրեւ զաստեղս երկնից բազմութեամբ։


Եւթանասուն ոգւովք իջին հարքն քո յԵգիպտոս, եւ արդ ահա արար զքեզ Տէր Աստուած քո իբրեւ զաստեղս երկնից բազմութեամբ։


զի ժողովուրդ ես դու սուրբ Տեառն Աստուծոյ քո. եւ զքեզ ընտրեաց Տէր Աստուած քո՝՝ լինել քեզ նմա ժողովուրդ սեպհական յամենայն ազգաց որ ի վերայ երեսաց երկրի։


Վասն սիրելոյ նորա զհարսն քո, եւ ընտրեաց զզաւակ նոցա յետ նոցա, զձեզ քան զամենայն ազգս,՝՝ եւ եհան զքեզ ինքնին զօրութեամբ իւրով մեծաւ յԵգիպտոսէ,


Տեսէք, որպիսի՛ սէր շնորհեաց մեզ Հայր, զի որդիք Աստուծոյ կոչեսցուք մեք. վասն այսորիկ աշխարհ ոչ ճանաչէ զմեզ, քանզի ոչ ծանեաւ զնա։


Յայսմ է սէրն, ոչ զի մեք սիրեցաք զԱստուած, այլ զի նա սիրեաց զմեզ, եւ առաքեաց զՈրդին իւր ի քաւութիւն մեղաց մերոց։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ