Եւ ոչ ինչ էր նմա ընդհատ գնալ ըստ մեղաց Յերոբովամայ որդւոյ Նաբատայ. եւ ա՛ռ կին զՅեզաբէլ դուստր Յովբաղայ արքայի Սիդոնացւոց, եւ գնաց եւ ծառայեաց Բահաղու եւ երկիր եպագ նմա։
Մի՛ երկիր պագանիցես նոցա, եւ մի՛ պաշտեսցես զնոսա. զի ես եմ Տէր Աստուած քո, Աստուած նախանձոտ, որ հատուցանեմ զմեղս հարանց որդւոց, յերիս եւ ի չորս ազգս ատելեաց իմոց։
Եւ առնուցուս ի դստերաց նոցա ուստերաց քոց, եւ ի դստերաց քոց տացես ուստերաց նոցա, եւ պոռնկիցին դստերք քո զկնի նոցա՝՝, եւ պոռնկեցուցանիցեն զուստերս քո զկնի դիցն իւրեանց։
ունիմ ձեզ վկայս այսօր զերկինս եւ զերկիր, զի կորստեամբ կորնչիցիք յերկրէն յոր դուք անցանէք ընդ Յորդանան ժառանգել զնա. եւ ոչ բազմացուցանիցէք զժամանակս աւուրց ի վերայ նորա, այլ սատակելով սատակեսջիք։