Եւ ասասցես ի սրտի քում. Ո՞ ծնաւ ինձ զսոսա. զի ես անզաւակ եւ այրի էի, պանդուխտ եւ արգելական. եւ զսոսա ինձ ո՞ սնոյց, զի ես միայն մնացեալ էի, եւ սոքա ո՞ւր էին։
Եւ ասէ Տէր ցՄովսէս. Մի՛ երկնչիր ի նմանէ. զի ի ձեռս քո մատնեցի զնա եւ զամենայն ժողովուրդն նորա, եւ զամենայն երկիր նորա. եւ արասցես ընդ նա որպէս արարեր ընդ Սեհոն արքայ Ամովրհացւոց որ բնակեալ էր յԵսեբոն։
Արդ յո՞ ելանիցեմք. եւ եղբարք ձեր զանգիտեցուցին զսիրտս ձեր եւ ասեն. Ազգ մեծ եւ բազում եւ զօրագոյն քան զմեզ, եւ քաղաքք մեծամեծք եւ պարսպաւորք մինչեւ յերկինս. այլ եւ որդիս սկայից՝՝ տեսաք մեք անդ։
Զգոյշ լեր անձին քում, գուցէ լինիցի բան ծածուկ անօրէնութեան ի սրտի քում, եւ ասիցես. Մերձ է ամն եւթներորդ, ամն թողութեան, եւ չարակնեսցէ ակն քո ի վերայ եղբօր քո կարօտելոյ, եւ ոչ տայցես նմա. եւ բողոքեսցէ զքէն առ Տէր, եւ լինիցին քեզ այն մեղք մեծամեծք։