Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 7:16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

16 Եւ կերիցես զամենայն զկապուտ ազգացն՝՝ զոր Տէր Աստուած քո տացէ քեզ. եւ մի՛ խնայեսցէ ակն քո ի նոսա, եւ ոչ պաշտեսցես զդիս նոցա, զի խոչ է այն քեզ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 7:16
21 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Արար զերկիրն պտղաբեր յաղտաղտուկս, վասն չարութեան բնակչաց նորա։


Բնակեցոյց ի նմա քաղցեալս, եւ շինեցին քաղաք բնակութեան իւրեանց։


Եւ մի՛ բնակեսցեն յերկրի քում, զի մի՛ յանցուցանիցեն զքեզ առ իս. զի եթէ ծառայեսցես դից նոցա, նոքա լիցին քեզ ի գայթագղութիւն։


Եւ յետ այնորիկ, այսպէս ասէ Տէր. Մատնեցից զՍեդեկիա արքայ Յուդայ եւ զծառայս իւր եւ զժողովուրդ՝ որ մնացեալ իցէ ի քաղաքիդ յայդմիկ ի մահուանէ եւ ի սրոյ եւ ի սովոյ՝ ի ձեռս Նաբուքոդոնոսորայ արքայի Բաբելացւոց, եւ ի ձեռս թշնամեաց իւրեանց, եւ ի ձեռս որ խնդրէին զանձինս դոցա, եւ կոտորեսցեն զդոսա ի բերան սրոյ. եւ ոչ խնայեցից ի դոսա, եւ ոչ ողորմեցայց դոցա, եւ ոչ գթացայց ի դոսա։


Եւ եթէ ոչ կորուսանիցէք զբնակիչս երկրին յերեսաց ձերոց, եղիցին զոր թողուցուքն ի նոցանէ՝ խոչ յական ձերում եւ նետք ի կողս ձեր, եւ եղիցին ձեզ թշնամիք յերկրին յորում դուք բնակիցէք։


Մի՛ խաբիք. ապականեն զբարս քաղցունս բանք չարք։


մի՛ հաւանիցիս նմա եւ մի՛ լուիցես նմա, եւ մի՛ խնայեսցէ ակն քո ի նա, եւ մի՛ գթասցիս ի նա եւ մի՛ ծածկեսցես զնա.


պատմելով պատմեսցես զնմանէ՝՝. ձեռք քո նախ լինիցի ի նա սպանանել զնա, եւ ապա ձեռն ամենայն ժողովրդեանն.


Եւ մի՛ խնայեսցէ ակն քո ի նա. եւ սրբեսցես զարիւն անպարտ ի միջոյ Իսրայելի, եւ բարի լիցի քեզ։


Մի՛ խնայեսցէ ակն քո ի նա. անձն ընդ անձին, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, ձեռն ընդ ձեռին, ոտն ընդ ոտին։


հատանիցես զձեռն, եւ մի՛ խնայեսցէ ի նա ակն քո։


եւ մատնեսցէ զնոսա Տէր Աստուած քո ի ձեռս քո, հարցես զնոսա, եւ եղծանելով եղծցես զնոսա. մի՛ դնիցես ընդ նոսա ուխտ, եւ մի՛ ողորմեսցիս նոցա.


Զդրօշեալս դից նոցա այրեսցես հրով, եւ մի՛ ցանկանայցես արծաթոյ եւ ոսկւոյ ի նոցանէ, եւ մի՛ առնուցուս քեզ, եւ մի՛ յանցանիցես նովաւ. զի գարշելի է այն Տեառն Աստուծոյ քում։


Զի ի Տեառնէ կարծրանային սիրտք նոցա պատահել պատերազմաւ Իսրայելի զի սատակեսցին, եւ մի՛ տացի նոցա ողորմութիւն, այլ զի սատակեսցին որպէս խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի։


եւ թողին զՏէր Աստուած հարցն իւրեանց, որ եհան զնոսա յերկրէն Եգիպտացւոց, եւ գնացին զհետ աստուածոց օտարաց, աստուածոց ազգացն որ շուրջ զնոքօք, եւ երկիր պագին նոցա, եւ բարկացուցին զՏէր.


Եւ ասացի թէ Ոչ յաւելից փոխել զժողովուրդն զոր յաւելի սատակել, եւ ոչ՝՝ բարձից զնոսա յերեսաց ձերոց. եւ եղիցին ձեզ ի վտանգս, եւ դիք նոցա եղիցին ձեզ ի գայթակղութիւն։


Եւ առին զդստերս նոցա իւրեանց ի կանայս, եւ զդստերս իւրեանց ետուն ուստերաց նոցա, եւ պաշտեցին զդիս նոցա։


Եւ արար զայն Գեդէոն յեփուդ, եւ հաստատեաց զայն ի քաղաքի իւրում յԵփրա. եւ պոռնկեցաւ ամենայն Իսրայէլ զկնի նորա անդր, եւ եղեւ Գեդէոնի եւ տան նորա ի գայթագղութիւն։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ