8 եւ արկցես զսոսա նշան ի ձեռին քում, եւ եղիցի անշարժ առաջի աչաց քոց.
Եւ եղիցի ձեզ օրդ այդ ի յիշատակ, եւ տօնեցէք զդա՝ տօն Տեառն. յազգս ձեր օրէն յաւիտենական տօնեցէք զդա։
Եւ եղիցի նշան ի վերայ ձեռին քո, եւ անշարժ առաջի աչաց քոց, քանզի հզօր ձեռամբ եհան զմեզ Տէր յԵգիպտոսէ։
Եւ եղիցի քեզ նշան ի վերայ ձեռին քո, եւ յիշատակ առաջի աչաց քոց, զի լինիցին օրէնք Տեառն ի բերանի քում. զի հզօր ձեռամբ եհան զքեզ Տէր յԵգիպտոսէ։
Ողորմութիւն եւ հաւատք ի քէն մի՛ պակասեսցեն. արկ զնոսա ընդ պարանոց քո, եւ գրեա զնոսա յընդարձակութիւն սրտի քո.
Ընկալ զնոսա յանձին եւ ի գլուխ՝՝ քո հանապազ, եւ արկ իբրեւ զմանեակ ի պարանոց քո։
Յեռ զնոսա ընդ մատունս քո, եւ գրեա յընդարձակութիւն սրտի քո։
Եւ զամենայն գործս իւրեանց առնեն ի ցոյցս մարդկան. լայնեն զգրապանակս իւրեանց, եւ երկայնեն զքղանցս հանդերձից իւրեանց։
Եւ դիջիք զբանս զայս ի սիրտս ձեր եւ յանձինս ձեր, եւ արկջիք զսոսա նշան ի ձեռս ձեր, եւ եղիցին անշարժ առաջի աչաց ձերոց.
Վասն այնորիկ պարտ է մեզ առաւել եւս ունկնդիր լինել բանիցն ասացելոց, զի մի՛ երբեք նուազեսցուք։