եւ ասէ. Եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քում, եւ զհաճոյս առաջի նորա արասցես, եւ ունկնդիր լիցիս պատուիրանաց նորա, եւ պահեսցես զամենայն իրաւունս նորա, զամենայն զախտն զոր ածի ի վերայ Եգիպտացւոցն, ոչ ածից ի վերայ քո. զի ես եմ Տէր որ բժշկեմ զքեզ։
Այսուհետեւ, եղբարք իմ սիրելիք, հաստատուն եղերուք, անշարժ կացէք, առաւել լերուք ի գործ Տեառն յամենայն ժամ. գիտասջիք զի վաստակքն ձեր ոչ են ընդունայն առաջի Տեառն։
Եւ եթէ լսելով լուիցես ամենայն պատուիրանաց նորա՝՝ զոր ես պատուիրեմ քեզ այսօր, սիրել զՏէր Աստուած քո եւ պաշտել զնա յամենայն սրտէ քումմէ, եւ յամենայն անձնէ քումմէ,
Եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ամենայն պատուիրանացս այսոցիկ՝՝ զոր ես պատուիրեմ ձեզ այսօր առնել, սիրել զՏէր Աստուած քո, գնալ ի ճանապարհս նորա եւ յարել ի նա,
Եւ կոչեաց Մովսէս զամենայն Իսրայէլ եւ ասէ ցնոսա. Լուր, Իսրայէլ, զիրաւունս եւ զդատաստանս զոր ես խօսիմ յականջս ձեր յաւուր յայսմիկ, եւ ուսջիք զնոսա եւ զգոյշ լիջիք առնել զնոսա։
Հաւատարիմ է բանս. եւ ի սոյն կամիմ զքեզ հաստատուն լինել, զի փոյթ արասցեն գործոց բարեաց վերակացու լինել հաւատացեալքն յԱստուած, զի այն է բարի եւ օգտակար մարդկան։