3 Ոչ եթէ հարցն ձերոց՝՝ ուխտեաց Տէր զուխտն զայն, այլ ձեզ, եւ դուք ամենեքին կենդանի էք այսօր՝՝։
Բայց զուխտ իմ հաստատեցից ընդ Իսահակայ՝ զոր ծնցի քեզ Սառա ի ժամանակի յայսմիկ ի միւսում տարւոջ։
Եւ հաստատեցից զուխտ իմ ընդ իս եւ ընդ քեզ, եւ ի մէջ զաւակի քո յետ քո յազգս իւրեանց յուխտ յաւիտենական, լինել քեզ Աստուած եւ զաւակի քում յետ քո։
ոչ ըստ ուխտին զոր ուխտեցի ընդ հարս նոցա՝ յաւուր յորում առի զձեռանէ նոցա հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց. զի նոքա ոչ կացին յուխտին իմում, եւ ես անփոյթ արարի զնոցանէ, ասէ Տէր.
Այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայելի. Ես եդի ուխտ ընդ հարսն ձեր՝ յաւուր յորում փրկեցի զնոսա յերկրէն Եգիպտացւոց, ի տանէ ծառայութեան, եւ ասեմ,
Ամէն ասեմ ձեզ, զի բազում մարգարէք եւ արդարք ցանկացան տեսանել զոր տեսանէքդ՝ եւ ոչ տեսին, եւ լսել զոր լսէքդ՝ եւ ոչ լուան։
Այս բանք են ուխտին զոր պատուիրեաց Տէր Մովսիսի, հաստատել որդւոցն Իսրայելի յերկրին Մովաբու, թող զայն ուխտ զոր ուխտեաց նոցա ի Քորեբ։
Եւ զգուշասջիք առնել զամենայն բանս ուխտիս այսորիկ, զի իմանայցէք զամենայն՝՝ զոր առնիցէք։