6 Եւ պահեսջիք եւ արասջիք, զի այն է իմաստութիւն ձեր եւ հանճար առաջի ամենայն ազգացն, որ լսիցեն զամենայն իրաւունս զայսոսիկ եւ ասիցեն. Ահա ժողովուրդ իմաստուն եւ հանճարեղ, ազգս այս մեծ։
եւ ասէ ցնոսա. Զգոյշ լերուք սրտիւք ձերովք ամենայն բանիցս այսոցիկ, զորոց ես դնեմ վկայութիւն ընդ ձեզ այսօր, զոր պատուիրիցէք որդւոց ձերոց, պահել եւ առնել զամենայն բանս օրինացս այսոցիկ։
Զի ոչ եթէ բան ինչ ընդունայն իցէ ձեզ. զի սա է կեանք ձեր, եւ վասն այսր բանի երկայնօրեայք լինիցիք ի վերայ երկրին յոր դուք անցանէք ընդ Յորդանան ժառանգել զնա։