Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 4:40 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

40 Եւ պահեսցես զիրաւունս նորա եւ զպատուիրանս նորա զոր ես պատուիրեմ քեզ այսօր, զի բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յետ քո, եւ երկայնակեաց լինիցիս յերկրին զոր Տէր Աստուած տացէ քեզ զամենայն աւուրս։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 4:40
34 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Յիշեաց զուխտ իւր եւ զղջացաւ ըստ բազում ողորմութեան իւրում.


Պատուեա զհայր քո եւ զմայր քո զի քեզ բարի լիցի, եւ՝՝ զի երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին բարութեան զոր Տէր Աստուած քո տացէ քեզ։


Եւ մի՛ եղիցի անսերմն եւ ամուլ յերկրի քում. զթիւ աւուրց քոց լցուցից։


Որ մեղաւն արար զչարիս, յայսմհետէ եւ ի վաղնջուց. քանզի գիտեմ եւ ես զինչ է բարին երկիւղածաց Աստուծոյ, զի երկնչիցին նոքա՝՝ յերեսաց նորա։


Եւ մի՛ լիցի անդ տարաժամ աւուրց, եւ ծեր՝ որոյ ոչ իցէ լցեալ զժամանակս իւր. զի եղիցի կրտսեր որդին՝ հարիւրեմեան, եւ որ հարիւրեմեանն մեռանիցի՝ մեղաւոր եւ անիծեալ կոչեսցի՝՝։


զոր պատուիրեցի հարցն ձերոց, յաւուր յորում հանի զնոսա յերկրէն Եգիպտացւոց՝ ի հնոցէ երկաթոյն. եւ ասեմ. Լուարուք ձայնի իմում, եւ արարէք ըստ ամենայնի զոր ինչ պատուիրեմ ձեզ, եւ եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց ձեզ յԱստուած։


Եւ առ տուն Ռեքաբայ ասաց Երեմիա. Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր զօրութեանց՝ Աստուած Իսրայելի. Փոխանակ զի լուան որդիքն Յովնադաբայ որդւոյ Ռեքաբայ պատուիրանի հօր իւրեանց, եւ պահեցին՝՝ զամենայն հրամանս նորա, առնել ըստ ամենայնի զոր պատուիրեաց նոցա հայրն իւրեանց՝՝,


Այլ զայս բան պատուիրեցի նոցա եւ ասեմ. Լուարուք ձայնի իմում, եւ ես եղէց ձեզ յԱստուած, եւ դուք եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ գնասջիք յամենայն ճանապարհս իմ զոր պատուիրեցի ձեզ, զի բարի լինիցի ձեզ։


բնակեցուցից զձեզ ի տեղւոջդ յայդմիկ, յերկրի զոր ետու հարցն ձերոց յաւիտենից մինչեւ յաւիտեանս։


Եւ պահեսջիք զպատուիրանս իմ, եւ արասջիք զնոսա. զի ես եմ Տէր։


Եւ ասէ Մովսէս ցՅոբաբ որդի Հռագուելի Մադիանացի, ցաներն Մովսիսի. Ահա մեք չուեմք ի տեղին զոր ասաց Տէր տալ զնա մեզ. եկ ընդ մեզ, եւ բարի արասցուք քեզ. զի Տէր խոստացաւ բարութիւնս Իսրայելի։


Եթէ սիրէք զիս, զպատուիրանս իմ պահեսջիք։


զի քեզ բարի եղիցի, եւ երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրի։


զի երկայնօրեայք լինիցիք ի վերայ երկրին զոր երդուաւ Տէր հարցն ձերոց տալ նոցա եւ զաւակի նոցա յետ նոցա՝՝, երկիր՝ որ բղխէ զկաթն եւ զմեղր։


Եւ մի՛ ուտիցես զնա, զի բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յետ քո, եթէ արասցես զբարին եւ զհաճոյ առաջի Տեառն Աստուծոյ քո՝՝։


Զգոյշ լեր եւ լուր, եւ արասցես զամենայն զբանս զոր ես պատուիրեմ քեզ, զի բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յաւիտեան, եւ արասցես զբարին եւ զհաճոյն առաջի Տեառն Աստուծոյ քո։


արձակելով արձակեսցես զմայրն, եւ զորդիսն առցես քեզ. զի բարի լիցի քեզ, եւ բազմօրեայ լինիցիս ի վերայ երկրի՝՝։


Կշիռ ստոյգ եւ արդար եղիցի քեզ, եւ չափ ստոյգ եւ արդար եղիցի քեզ, զի բազմօրեայ եղիցիս ի վերայ երկրին զոր Տէր Աստուած քո տացէ քեզ ի ժառանգութիւն։


Զի ոչ եթէ բան ինչ ընդունայն իցէ ձեզ. զի սա է կեանք ձեր, եւ վասն այսր բանի երկայնօրեայք լինիցիք ի վերայ երկրին յոր դուք անցանէք ընդ Յորդանան ժառանգել զնա։


Եւ երկաթ եւ պղինձ եղիցին կօշիկք նորա. ըստ աւուրց քոց եւ՝՝ զօրութիւն քո։


Եւ այժմ, Իսրայէլ, լուր իրաւանց եւ դատաստանաց զոր ես ուսուցանեմ քեզ այսօր առնել. զի կեցջիք, եւ մտանիցէք ժառանգիցէք զերկիրն զոր Տէր Աստուած մեր տացէ ձեզ։


Մ՛ի յաւելուցուք ինչ ի բանն զոր ես պատուիրեմ ձեզ, եւ մի՛ հատանիցէք ի նմանէ. պահեսջիք զպատուիրանս Տեառն Աստուծոյ մերոյ զոր ես պատուիրեմ ձեզ։


Տեսէք զի ուսուցի ձեզ զիրաւունս եւ զդատաստանս որպէս պատուիրեաց ինձ Տէր առնել զայն յերկրին յոր դուք մտանիցէք ժառանգել զնա։


Եւ պահեսջիք եւ արասջիք, զի այն է իմաստութիւն ձեր եւ հանճար առաջի ամենայն ազգացն, որ լսիցեն զամենայն իրաւունս զայսոսիկ եւ ասիցեն. Ահա ժողովուրդ իմաստուն եւ հանճարեղ, ազգս այս մեծ։


եւ առնեմ ողորմութիւն ի հազար ազգս սիրելեաց իմոց, եւ որոց պահիցեն զհրամանս իմ։


Պատուեա զհայր քո եւ զմայր քո, որպէս պատուիրեաց քեզ Տէր Աստուած քո, զի բարի լինիցի քեզ, եւ երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին զոր Տէր Աստուած քո տացէ քեզ։


Ո՛ տացէ լինել այնպէս սրտից նոցա ի նոսա՝ երկնչել յինէն եւ պահել զպատուիրանս իմ զամենայն աւուրս, զի բարի լինիցի նոցա եւ որդւոց նոցա յաւիտեան։


Ըստ ամենայն ճանապարհին զոր պատուիրեաց քեզ Տէր Աստուած մեր գնալ, զի հանգուսցէ զքեզ եւ բարի արասցէ քեզ՝՝, եւ երկայնօրեայք լինիցիք յերկրին զոր ժառանգիցէք։


Եւ արասցես զբարին եւ զհաճոյսն առաջի Տեառն Աստուծոյ քո՝՝, զի քեզ բարի լինիցի, եւ մտցես եւ ժառանգեսցես զերկիրն բարի զոր երդուաւ Տէր հարցն մերոց,


Եւ լուր, Իսրայէլ, եւ զգոյշ լեր առնելոյ, զի բարի լինիցի քեզ եւ բազմանայցէք յոյժ, որպէս խոստացաւ Աստուած հարցն քոց տալ քեզ զերկիրն որ բղխէ զկաթն եւ զմեղր։ Այս են իրաւունք եւ դատաստանք զոր պատուիրեաց Մովսէս որդւոցն Իսրայելի յանապատին, յելանել նոցա յերկրէն Եգիպտացւոց։՝՝


զի մարմնոյ կրթութիւն առ սակաւ ինչ օգտակար է, իսկ աստուածպաշտութիւն առ ամենայն ինչ օգտակար է, եւ զաւետիս կեանց ունի զարդիս եւ զհանդերձելոցն։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ