Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 4:32 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

32 Հարցէք զաւուրսն զառաջինս զեղեալս յառաջագոյն քան զձեզ, յօրէ յորմէ հաստատեաց Աստուած մարդ ի վերայ երկրի, ի ծագաց երկնից մինչեւ ի ծագս երկնից, եթէ եղեա՞լ իցէ ըստ բանիս մեծի այսորիկ, եթէ ազդեա՞լ իցէ լուր այսպիսի.

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 4:32
15 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ արար Աստուած զմարդն ի պատկեր իւր. ըստ պատկերի Աստուծոյ արար զնա, արու եւ էգ արար զնոսա։


Եւ ո՞վ է ազգ ի վերայ երկրի իբրեւ զժողովուրդ քո զԻսրայէլ, որում առաջնորդեաց Աստուած փրկել իւր ժողովուրդ, դնել քեզ անուն եւ առնել քեզ մեծութիւն եւ յայտնութիւն, մերժել քեզ՝՝ յերեսաց ժողովրդեան քո զոր փրկեցեր դու քեզ յԵգիպտոսէ՝ զազգս եւ զբնակութիւնս՝՝։


Բայց աղէ հարց զազգն առաջին, եւ քննեա ըստ տոհմից հարցն.


Ի կատարած. զառանցելոց ժամանակաց, որդւոցն Կորխայ իմաստութիւն. Սաղմոս օրհնութեան վասն սիրելւոյն։՝՝


Եւ ասէ Տէր ցՄովսէս՝՝. Ահա ես դնեմ ընդ քեզ ուխտ. առաջի ամենայն ժողովրդեան քո արարից սքանչելիս որ ոչ եղեն յամենայն երկրի եւ յամենայն ազգս. եւ տեսցէ ամենայն ժողովուրդդ յորս ես դու ի միջի դոցա՝ զգործս Տեառն. զի զարմանալիք իցեն զոր եսս արարից ձեզ։


Ես արարի զերկիր եւ զմարդն ի վերայ նորա, ես ձեռամբ իմով հաստատեցի զերկինս, ես ամենայն աստեղաց ետու հրաման։


Լուարուք զայս, ծերք, եւ ունկն դիք, ամենայն բնակիչք երկրի. եթէ եղեա՞լ է այսպիսի ինչ յաւուրս ձեր, կամ յաւուրս հարցն ձերոց։


Բայց զձեզ՝՝ ընտրեցի յամենայն ազգաց երկրի. վասն այնորիկ ի ձէնջ խնդրեցից զվրէժ ամենայն չարեաց ձերոց։


Եւ առաքեսցէ զհրեշտակս իւր փողով մեծաւ, եւ ժողովեսցեն զընտրեալս նորա ի չորից հողմոց, ի ծագաց երկնից մինչեւ ի ծագս նոցա։


Եւ յայնժամ առաքեսցէ զհրեշտակս իւր, եւ ժողովեսցէ զընտրեալս իւր ի չորից հողմոց, ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկնից։


Եւ ցրուեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ընդ ամենայն ազգս, ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի, եւ ծառայեսցես անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց, զորս ոչ գիտէիր դու եւ հարք քո։


Եթէ իցէ ցրումն քո ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի՝՝, անտի ժողովեսցէ զքեզ Տէր Աստուած քո, եւ անտի առցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝.


Յուշ լիցին քեզ աւուրքն յաւիտենից, իմացարուք զամսն ազգաց յազգս. հարց ցհարսն քո եւ պատմեսցեն քեզ. եւ ցծերս քո, եւ ասասցեն քեզ։


Երանեալ ես դու, Իսրայէլ, ո՞ նմանեսցէ քեզ, ժողովուրդ ընտրեալ ի Տեառնէ. պաշտպանեսցէ քեզ օգնականն քո, եւ սուր՝ պարծանք քո. եւ եկեսցեն թշնամիք քո, եւ դու ելցես ի վերայ պարանոցի նոցա՝՝։


Քանզի ո՞վ իցէ ազգ մեծ որոյ իցէ Աստուած մօտ ի նոսա՝՝, որպէս Տէր Աստուած մեր յամենայնի որովք կարդասցուք առ նա։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ