Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 32:24 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

24 Մաշեալք սովով եւ կերակրով թռչնոց. լարս առանց բժշկութեան՝՝ եւ ժանիս գազանաց առաքեցից ի նոսա, սրտմտութեամբ քարշել զնոսա ընդ երկիր՝՝։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 32:24
24 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ասէ Տէր Աստուած ցօձն. Փոխանակ զի արարեր դու զայն, անիծեալ լիջիր դու յամենայն անասնոց եւ յամենայն գազանաց երկրի. ի վերայ լանջաց եւ՝՝ որովայնի քո գնասցես, եւ հող կերիցես զամենայն աւուրս կենաց քոց։


Տեսեալ զհանգիստն զի գեղեցիկ էր, եւ զերկիրն զի պարարտ էր, եդ զուս իւր յաշխատել, եւ եղեւ այր արդիւնարար՝՝։


Զսրտմտութիւն վիշապաց ծծեսցէ, սպանցէ զնա լեզու օձի։


Ո՜րպէս ոչ ննջէ եւ ոչ ի քուն երթայ Պահապանն Իսրայելի։


Որպէս զի՜ մեծ են գործք քո, Տէր, եւ յոյժ խոր են խորհուրդք քո։


Յայնմ ժամանակի գայլք եւ գառինք ի միասին ճարակեսցին, եւ առեւծ իբրեւ զեզն յարդ կերիցէ, եւ օձ զհող իբրեւ զհաց կերիցէ. մի՛ մեղիցեն եւ մի՛ վնասեսցեն ի լերին սրբութեան իմոյ, ասէ Տէր։


Եթէ ելից ի դաշտ՝ ահա վիրաւորք սրոյ, եւ եթէ մտից ի քաղաք՝ ահա ցաւք սովոյ. զի մարգարէ եւ քահանայ գնացին յերկիր զոր ոչ գիտէին։


Եւ խնդրեցից ի նոցանէ վրէժս չորիւք օրինակօք՝ ասէ Տէր. զսուր ի սպանանել, եւ զշունս ի պատառել, եւ զթռչունս երկնից եւ զգազանս երկրի՝ յուտել եւ յապականել։


Ծիւրեալ ախտիւ մեռցին, մի՛ կոծեսցին եւ մի՛ թաղեսցին, այլ խայտառակ՝՝ եղիցին ընդ երեսս երկրի. սրով անկցին եւ սովով սպառեսցին. եւ եղիցին դիակունք նոցա ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։


Քանզի ես աւասիկ արձակեմ ի ձեզ օձս կոտորիչս, յորս ոչ մտանիցեն թովչութիւնք, եւ հարկանիցեն զձեզ, ասէ Տէր։


Մորթք մեր կարկամեցան իբրեւ զթոնիր հնացեալ յերեսաց բարկութեան՝՝ սովոյն։


Եւ եթէ գազանս չարս ածից ի վերայ երկրին եւ պատժեցից զնա, եւ եղիցի յապականութիւն, մինչեւ անց ոչ լինիցի ընդ նա յերեսաց գազանաց,


Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ եթէ զչորեսին իսկ զանհնարին վրէժսն արձակեցից, զսուր եւ զսով եւ զգազանս չարս եւ զմահ ի վերայ Երուսաղեմի՝ սատակել ի նմանէ զմարդ եւ զանասուն,


Եւ առաքեցից ի վերայ քո սով եւ գազանս չարս, եւ պատժեցից զքեզ. եւ մահ եւ արիւն անցցեն ի քեզ, եւ ածից շուրջ զքեւ սուր, զի ես Տէր խօսեցայ։


Եւ առաքեցից ի վերայ ձեր գազանս չարս երկրի, եւ կերիցեն զձեզ, եւ սատակեսցեն զանասունս ձեր, եւ նուազունս արարից զձեզ. եւ կուրասցին ճանապարհք ձեր։


Եւ եթէ թաքիցեն ի բարձունս Կարմեղայ, եւ անտի յուզեցից եւ առից զնոսա. եւ եթէ ընկեսցին յաչաց իմոց ի խորս ծովու, եւ անդ հրամայեցից վիշապին խայթել զնոսա.


Լիզեսցեն զհող իբրեւ օձք որ սողին ընդ երկիր, խռովեսցին ի պաշարման իւրեանց, եւ՝՝ ի Տեառնէ Աստուծոյ մերմէ զարհուրեսցին, եւ երկիցեն ի քէն։


Առաջի երեսաց նորա գնասցէ բան, եւ ելցէ ի դաշտս զկնի նորա։


Հարցէ զքեզ Տէր տարակուսանօք, եւ ջերմամբ եւ սարսռով, եւ խեթիւք եւ երկիւղիւ, եւ խորշակաւ եւ գունով, եւ հալածեսցեն զքեզ մինչեւ կորուսցեն զքեզ։


պաշտեսցես զթշնամիս քո զորս առաքեսցէ ի վերայ քո Տէր, ի սով եւ ի ծարաւ եւ ի մերկութիւն եւ ի նուազութեան ամենայնի. եւ դիցէ անուր երկաթի ի պարանոցի քում մինչեւ սատակեսցէ զքեզ։


եւ կերիցես զծնունդս որովայնի քո, զմիս ուստերաց քոց եւ զդստերաց քոց զոր ետ քեզ Տէր՝ յանձկութեան քում եւ ի նեղութեան քում որով նեղեսցէ զքեզ թշնամին քո։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ