Եւ ես աւասիկ ընդ քեզ եմ պահել զքեզ յամենայն ճանապարհս քո յոր եւ գնասցես. եւ դարձուցից զքեզ յերկիրս յայս. զի ոչ թողից զքեզ մինչեւ արարից զամենայն ինչ զոր խօսեցայ ընդ քեզ։
եւ եթէ դարձջիք եւ պահիցէք զօրէնս իմ եւ արասջիք զնոսա, եւ եթէ իցէք ցրուեալք մինչեւ ի ծագս երկրի, եւ անտի ժողովեցից եւ ածից զձեզ ի տեղին զոր ընտրեցից եւ յորում բնակէ անուն իմ ի նմա՝՝։
եւ երեւեցայց ձեզ, ասէ Տէր, եւ դարձուցից զգերութիւն ձեր, եւ ժողովեցից զձեզ յամենայն ազգաց եւ յամենայն տեղեաց ուր ցրուեցի զձեզ անդր, ասէ Տէր. եւ դարձուցից զձեզ ի տեղիդ ուստի գերեցի զձեզ այտի.
Վասն այնորիկ ասա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ ընկալայց զնոսա յազգացն, եւ ժողովեցից զնոսա ի գաւառացն ուր ցրուեցից զնոսա՝՝ ի նոսա, եւ տաց նոցա զերկիրն Իսրայելի։
Եւ մի՛ կռուիցի ի ձեռին քում ի նզովից նորա, զի դարձցի Տէր ի բարկութենէ սրտմտութեան իւրոյ, եւ տացէ քեզ ողորմութիւն, եւ ողորմեսցի քեզ եւ բազմացուսցէ զքեզ, զոր օրինակ երդուաւ Տէր հարցն քոց,