Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 30:16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

16 եւ եթէ լուիցես պատուիրանաց Տեառն Աստուծոյ քո՝ զոր՝՝ ես պատուիրեմ քեզ այսօր սիրել զՏէր Աստուած քո, գնալ ի ճանապարհս նորա, պահել զիրաւունս եւ զպատուիրանս նորա եւ զդատաստանս նորա, կեցցէք եւ բազումք լինիցիք՝՝. եւ օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն երկրին յոր մտանելոց ես ժառանգել զնա։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 30:16
15 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ սիրեաց Սողոմոն զՏէր գնալ ըստ հրամանաց Դաւթի հօր իւրոյ, բայց ի բարձունս եւ նա զոհէր եւ արկանէր խունկս։


Որդեակ, զօրէնս իմ մի՛ մոռանար, եւ զբանս իմ պահեսցես ի սրտի քում,


Եւ եթէ ախորժեսջիք եւ լուիջիք ինձ՝ զբարութիւնս երկրի կերիջիք.


Որ ունի զպատուիրանս իմ եւ պահէ զնոսա՝ նա է որ սիրէ զիս. եւ որ սիրէն զիս՝ սիրեսցի ի Հօրէ իմմէ. եւ ես սիրեցից զնա, եւ երեւեցուցից նմա զիս։


զի թլփատութիւն ոչինչ է, եւ անթլփատութիւն՝ ոչինչ, այլ՝ պահպանութիւն Աստուծոյ պատուիրանացն։


Եւ եթէ փոխեսցի սիրտ քո եւ ոչ լուիցես, եւ մոլորեալ երկիր պագանիցես աստուածոց օտարաց եւ պաշտեսցես զնոսա,


Ունիմ ձեզ վկայ այսօր զերկինս եւ զերկիր. զկեանս եւ զմահ ետու առաջի երեսաց ձերոց, զօրհնութիւնս եւ զանէծս. եւ ընտրեա զկեանս, զի կեցցես դու եւ զաւակ քո.


եւ պարուրեսցէ Տէր զսիրտ քո եւ զսիրտ զաւակի քո, սիրել զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձն քումմէ, զի կեցցես դու եւ զաւակ քո՝՝։


Զի ոչ եթէ բան ինչ ընդունայն իցէ ձեզ. զի սա է կեանք ձեր, եւ վասն այսր բանի երկայնօրեայք լինիցիք ի վերայ երկրին յոր դուք անցանէք ընդ Յորդանան ժառանգել զնա։


Եւ այժմ, Իսրայէլ, լուր իրաւանց եւ դատաստանաց զոր ես ուսուցանեմ քեզ այսօր առնել. զի կեցջիք, եւ մտանիցէք ժառանգիցէք զերկիրն զոր Տէր Աստուած մեր տացէ ձեզ։


Ըստ ամենայն ճանապարհին զոր պատուիրեաց քեզ Տէր Աստուած մեր գնալ, զի հանգուսցէ զքեզ եւ բարի արասցէ քեզ՝՝, եւ երկայնօրեայք լինիցիք յերկրին զոր ժառանգիցէք։


Եւ սիրեսցես զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձնէ քումմէ եւ յամենայն զօրութենէ քումմէ։


Զգոյշ լինիջիք յոյժ անձանց ձերոց սիրել զՏէր Աստուած ձեր։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ