Արդ արիք չուեցէք եւ անցէք ընդ ձորն Առնովնայ. ահա մատնեցի ի ձեռս քո զՍեհոն արքայ Եսեբոնայ զԱմովրհացի. եւ զերկիր նորա սկսիր ժառանգել, եւ գրգռել ընդ նմա պատերազմ։
եւ յաղթեցաք ամենայն քաղաքացն ի ժամանակին յայնմիկ, եւ սատակեցաք զամենայն քաղաքս նորա մի ըստ միոջէ, եւ զկանայս նոցա եւ զմանկունս իւրեանց. եւ՝՝ ոչ թողաք ի նոցանէ ապրեալ.
Եւ ասէ ցիս Տէր. Մի՛ երկնչիցիս ի նմանէ, զի ի ձեռս քո մատնեցի զնա եւ զամենայն ժողովուրդ նորա եւ զամենայն երկիր նորա. եւ արասցես նմա որպէս արարեր Սեհոնի արքայի Ամովրհացւոց որ բնակեալ էր յԵսեբոն։
Եւ զամենայն կապուտ նորա եւ զանասուն առին իւրեանց յաւարի որդիքն Իսրայելի. բայց զնոսա զամենեսին՝՝ սատակեցին սրով սուսերի մինչեւ կորուսին զնոսա, եւ ոչ թողին ի նոցանէ եւ ոչ մի շնչաւոր։