Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 3:2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

2 Եւ ասէ ցիս Տէր. Մի՛ երկնչիցիս ի նմանէ, զի ի ձեռս քո մատնեցի զնա եւ զամենայն ժողովուրդ նորա եւ զամենայն երկիր նորա. եւ արասցես նմա որպէս արարեր Սեհոնի արքայի Ամովրհացւոց որ բնակեալ էր յԵսեբոն։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 3:2
15 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Ոչ է ձեր պատերազմել անդ. իմասջիք եւ տեսջիք զփրկութիւն Տեառն որ է ընդ ձեզ, Յուդա եւ Երուսաղէմ. մի՛ երկնչիք եւ մի՛ զարհուրիք վաղիւ իջանել ընդ առաջ նոցա, զի Տէր է ընդ ձեզ։


Մի՛ երկնչիր, զի ընդ քեզ եմ. մի՛ խաբիր, զի ես եմ Աստուած քո, որ զօրացուցի զքեզ եւ օգնեցի քեզ, եւ զգուշացայ քեզ աջով արդարութեան իմոյ։


Մի՛ երկնչիր զի ընդ քեզ եմ. յարեւելից ածից զզաւակ քո, եւ յարեւմտից ժողովեցից զքեզ։


Բայց ի Տեառնէ միայն ապստամբք մի՛ լինիցիք, եւ ի ժողովրդենէ երկրին մի՛ երկնչիջիք, քանզի կերակուր մեր են. զի մեկնեցաւ ի նոցանէ Տէր, եւ ընդ մեզ է Տէր. մի՛ զանգիտիցէք ի նոցանէ։


Եւ ասէ Տէր ցՄովսէս. Մի՛ երկնչիր ի նմանէ. զի ի ձեռս քո մատնեցի զնա եւ զամենայն ժողովուրդն նորա, եւ զամենայն երկիր նորա. եւ արասցես ընդ նա որպէս արարեր ընդ Սեհոն արքայ Ամովրհացւոց որ բնակեալ էր յԵսեբոն։


Եւ ասէ Տէր ի գիշերի տեսլեամբ ցՊաւղոս. Մի՛ երկնչիր, այլ խօսեաց եւ մի՛ լռեր,


եւ ասէ. Մի՛ երկնչիր, Պաւղէ, կայսեր եւս պարտ է քեզ յանդիման լինել. եւ ահա շնորհեալ է քեզ Աստուծոյ զամենեսեան որ են ընդ քեզ ի նաւիդ։


եւ ասասցէ ցնոսա. Լուր, Իսրայէլ. դուք դիմեալ երթայք այսօր ի պատերազմ աւադիկ ի վերայ թշնամեաց ձերոց, մի՛ լքանիցին սիրտք ձեր, եւ մի՛ երկնչիցիք եւ մի՛ զարհուրիցիք, եւ մի՛ խուսիցէք յերեսաց նոցա.


Եւ դարձաք ելաք ընդ ճանապարհն Բասանու, եւ ել Ովգ արքայ Բասանու ընդդէմ մեր, ինքն եւ ամենայն ժողովուրդ նորա պատերազմաւ յԵդրային։


Զի Ովգ միայն արքայ Բասանու մնաց յՌափայնոց անտի. եւ գահոյք նորա գահոյք երկաթիք, եւ ահա է այն յամրոցի որդւոցն Ամոնայ. ինն կանգուն երկայնութիւն նորա եւ չորք կանգունք լայնութիւն նորա, սկայից կանգնով։


Եւ մատնեաց զնա Տէր Աստուած մեր ի ձեռս մեր ե՛ւ զՈվգ արքայ Բասանու ե՛ւ զամենայն ժողովուրդն նորա. եւ հարաք զնա մինչ ոչ թողուլ նմա զաւակ։


Եւ ասէ Տէր ցՅեսու. Մի՛ երկնչիցես ի նոցանէ, զի ի ձեռս քո մատնեցից զնոսա. եւ ոչ ժուժկալեսցէ ի նոցանէ եւ ոչ մի ոք առաջի ձեր։


Մի՛ երկնչիր, վասն որոյ կամիս չարչարել՝՝. ահա հանդերձեալ է Բանսարկուն արկանել ի ձէնջ ի բանտ, զի փորձիցիք, եւ ունիցիք նեղութիւն աւուրս տասն. լեր հաւատարիմ մինչեւ ի մահ, եւ տաց քեզ զպսակն կենաց։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ