յաւուրն եւթներորդի շաբաթ Տեառն Աստուծոյ քո. մի՛ գործեսցես ի նմա զամենայն գործ քո, դու եւ ուստր քո եւ դուստր քո եւ ծառայ քո եւ աղախին քո, եզն քո եւ էշ քո եւ ամենայն անասուն քո, եւ եկն որ ի ներքոյ դրանց քոց. զի հանգիցէ ծառայն քո եւ աղախին քո որպէս եւ դու.
Եւ ոչ էր բան յամենայնէ զոր պատուիրեաց Մովսէս Յեսուայ՝ զոր ոչ ընթերցաւ Յեսու յականջս ամենայն եկեղեցւոյն Իսրայելի, արանց եւ կանանց եւ մանկանց, եւ եկացն յեցելոցն յԻսրայէլ։