Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 28:9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

9 Կանգնեսցէ զքեզ Տէր Աստուած քո իւր ժողովուրդ սուրբ, որպէս երդուաւ հարցն քոց՝՝, եթէ լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո, եւ գնասցես ի ճանապարհս նորա.

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 28:9
17 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ հաստատեցից զուխտ իմ ընդ իս եւ ընդ քեզ, եւ ի մէջ զաւակի քո յետ քո յազգս իւրեանց յուխտ յաւիտենական, լինել քեզ Աստուած եւ զաւակի քում յետ քո։


եւ համարեցայ ես ընդ այնոսիկ որ իջանեն ի գուբ. եղէ ես որպէս մարդ առանց օգնականի։


եւ ասէ. Եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քում, եւ զհաճոյս առաջի նորա արասցես, եւ ունկնդիր լիցիս պատուիրանաց նորա, եւ պահեսցես զամենայն իրաւունս նորա, զամենայն զախտն զոր ածի ի վերայ Եգիպտացւոցն, ոչ ածից ի վերայ քո. զի ես եմ Տէր որ բժշկեմ զքեզ։


Եւ կացուցից ի վերայ քո դատաւորս իբրեւ զառաջինն, եւ զխորհրդականս քո որպէս ի սկզբանէն. եւ ապա կոչեսջիր դու քաղաք արդարութեան՝ մայր քաղաքաց հաւատարիմ Սիոն։


Եւ կոչեսցէ զնա Ժողովուրդ սուրբ՝ փրկեալ ի Տեառնէ, եւ դու կոչեսցիս Խնդրեալ քաղաք եւ Ոչ լքեալ։


Եւ հաստատեցից զերդումն իմ զոր երդուայ հարցն ձերոց, տալ նոցա զերկիրն որ բղխէ զմեղր եւ զկաթն, որպէս եւ այսօր։ Պատասխանի ետու եւ ասեմ. Այո, Տէր, եղիցի։


Եւ մի՛ կռուիցի ի ձեռին քում ի նզովից նորա, զի դարձցի Տէր ի բարկութենէ սրտմտութեան իւրոյ, եւ տացէ քեզ ողորմութիւն, եւ ողորմեսցի քեզ եւ բազմացուսցէ զքեզ, զոր օրինակ երդուաւ Տէր հարցն քոց,


Զի ժողովուրդ սուրբ ես դու Տեառն Աստուծոյ քում. եւ զքեզ ընտրեաց Տէր Աստուած քո լինել նմա ժողովուրդ սեպհական քան զազգս ամենայն որ ի վերայ երեսաց երկրի։


այլ վասն սիրելոյ զձեզ Տեառն եւ պահելոյ զերդումնն զոր երդուաւ հարցն ձերոց՝ եհան զձեզ Տէր հզօր ձեռամբ եւ բարձր բազկաւ՝՝, եւ փրկեաց զձեզ ի տանէ ծառայութեան, ի ձեռաց փարաւոնի արքային Եգիպտացւոց։


Այլ հաւատարիմ է Տէր, որ եւ հաստատեսցէ զձեզ եւ պահեսցէ ի չարէ անտի։


որ ետ զանձն վասն մեր, զի փրկեսցէ զմեզ յամենայն անօրէնութենէ, եւ սրբեսցէ իւր ժողովուրդ սեպհական, նախանձաւոր գործոց բարութեան։


Եւ Աստուած ամենայն շնորհաց որ կոչեաց զձեզ յիւր ի յաւիտենական ի փառսն Քրիստոսիւ Յիսուսիւ, որում փոքր մի եղերուք չարչարակիցք, նա կազդուրեցուսցէ, կարողացուսցէ, հաստահիմն արասցէ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ