Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 28:33 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

33 Զբերս երկրի քո եւ զամենայն վաստակս քո կերիցէ ազգ զոր դու ոչ գիտիցես, եւ եղիցես զրկեալ եւ խորտակեալ զամենայն աւուրս.

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 28:33
18 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Ի զուր եւ ի տարապարտուց վաստակեցաւ ի մեծութիւն՝ ուստի ոչ ճաշակեսցէ, իբրեւ զխիստ ինչ զանծամ եւ զանկոտոր։


Երկիր ձեր աւերակ, քաղաքք ձեր հրձիգք. զաշխարհն ձեր առաջի ձեր օտարք կերիցեն, աւերեալ եւ կործանեալ յազգաց օտարաց։


Եւ տեսի զի եղեւ ժողովուրդն՝՝ յափշտակեալ եւ յաւար մատնեալ. յամենայն ի շտեմարանս որոգայթք, եւ յամենայն ապարանս միանգամայն՝ ուր եւ թաքուցին զնոսա, եղեն ի յափշտակութիւն, եւ ոչ ոք էր որ փրկէր զնոսա. յաւար՝ եւ ոչ ոք էր որ ասէր թէ՝ Տուր ի դուրս։


Երդուաւ Տէր ի փառս՝՝ իւր եւ ի զօրութիւն բազկի իւրոյ, եթէ ոչ տաց զցորեան քո եւ զկերակուր ի ձեռս՝՝ թշնամեաց քոց, եւ ոչ արբցեն որդիք օտարաց զգինի քո յորում դուն վաստակեցեր։


Իբրեւ պահապանք ագարակի շուրջ պատեցան զնովաւ, զի անփոյթ արարեր զինէն՝՝, ասէ Տէր։


Զի ահաւասիկ ես ածից ի վերայ ձեր ազգ ի հեռաստանէ, տունդ Իսրայելի, ասէ Տէր, ազգ որ առաջին, ազգ որ յաւիտենից, ազգ որոյ ոչ լսիցես զլեզու նորա, եւ ոչ իմանայցես զխօսս նորա։


Եւ կերիցեն զհունձս ձեր եւ զհաց, եւ կերիցեն զուստերս ձեր եւ զդստերս՝՝, եւ կերիցեն զոչխար եւ զարջառ ձեր, եւ կերիցեն զայգիս եւ զթզենիս ձեր եւ զձիթենիս. եւ կասեսցեն զամուր ամուր քաղաքս ձեր յորս դուքն պանծացեալ էք՝ սրով սատակեսցեն։


Ի Դանայ լուիցուք զձայն երագութեան՝՝ երիվարաց նորա. ի ձայնէ խըխնջելոց հեծելոց նորա շարժեցաւ երկիր ամենայն. եկեսցէ եւ կերիցէ զերկիր լրիւ իւրով, զքաղաքս եւ զբնակիչս նորա։


վասն այնորիկ ահաւադիկ ես մատնեմ զձեզ որդւոցն Կեդեմայ ի ժառանգութիւն, եւ բնակեսցեն մեղօքն՝ իւրեանց ի քեզ, եւ կանգնեսցեն զխորանս իւրեանց ի քեզ. նոքա կերիցեն զպտուղ քո, եւ նոքա արբցեն զպարարտութիւն քո։


Զրկեաց Եփրեմ զոսոխ իւր, եւ կոխեաց զիրաւունս. զի սկսաւ երթալ զհետ սնոտեաց։


Զի խորշակահար սերմանեցին, եւ կործանումն նոցա ընկալցի զայն՝՝. որայ նոցա ոչ արասցէ զօրութիւն խիւսոյ. թէ եւ առնիցէ՝ զայն օտարք կերիցեն։


արարից նոյնպէս եւ ես ձեզ. հաստատեցից ի վերայ ձեր տագնապաւ տարակուսանս, զքոս եւ զդալուկն որ սորեցուցանիցեն զաչս ձեր, եւ հաչիցէք յանձինս ձեր, եւ սերմանեսջիք ի սնոտիս զսերմանիս ձեր, եւ զայն հակառակորդք ձեր կերիցեն.


եւ եղիցես յիմարեալ վասն տեսլեանց աչաց քոց զոր տեսանիցես։


եւ կերիցէ զծնունդս խաշանց քոց եւ զարդիւնս երկրի քո. եւ ոչ թողուցու քեզ ցորեան, գինի, եւղ, զանդեայս արջառոց քոց, եւ զհօտս ոչխարաց քոց, մինչեւ կորուսցէ զքեզ.


Եւ լինէր իբրեւ վարէր այր Իսրայելի, ելանէր Մադիամ եւ Ամաղէկ եւ որդիքն արեւելեայց, հասանէին ի վերայ նոցա.


Զի ինքեանք եւ խաշինք իւրեանց ելանէին, եւ զվրանս իւրեանց բերէին, եւ հասանէին իբրեւ զմարախ բազմութեամբ. եւ ոչ գոյր թիւ նոցա եւ ուղտուց իւրեանց. եւ հասանէին յերկիրն Իսրայելի ապականել զնա։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ