Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 28:21 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

21 Խանձեցուսցէ Տէր ի քեզ մահ, մինչեւ սատակեսցէ զքեզ Տէր յերկրէն յոր դու մտանելոց ես ժառանգել զնա։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 28:21
14 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ետ Տէր մահ յԻսրայէլ յառաւօտէ մինչեւ ցճաշաժամ. եւ սկսաւ սատակումն ի ժողովրդեանն՝՝, եւ մեռաւ ի ժողովրդենէ անտի ի Դանայ մինչեւ ցԲերսաբէէ՝ եւթանասուն հազար արանց։


Եւ սով եթէ լինիցի յերկիր, կամ թէ մահ լինիցի, կամ թէ հրայրեացք կամ դալուկն կամ ջորեակ, կամ ժանգ եթէ լինիցի, եւ նեղիցէ զնա թշնամի իւր ի միում ի քաղաքացն իւրոց, ամենայն պատահար եւ ամենայն ցաւ,


Եւ ասեն ցնա. Աստուածն Եբրայեցւոց կոչեաց զմեզ առ ինքն՝՝. արդ երթիցուք երից աւուրց ճանապարհ յանապատն, զի զոհեսցուք Տեառն Աստուծոյ մերում. գուցէ պատահիցէ մեզ մահ կամ սպանումն։


Եւ եղիցի եթէ ասիցեն ցքեզ. Յո՞վ ելցուք, ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Տէր. Որք ի մահ՝ ի մահ, եւ որք ի սուր՝ ի սուր, եւ որք ի սով՝ ի սով, եւ որք ի գերութիւն՝ ի գերութիւն։


Ծիւրեալ ախտիւ մեռցին, մի՛ կոծեսցին եւ մի՛ թաղեսցին, այլ խայտառակ՝՝ եղիցին ընդ երեսս երկրի. սրով անկցին եւ սովով սպառեսցին. եւ եղիցին դիակունք նոցա ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։


եւ առաքեցից ի դոսա սուր եւ սով եւ մահ, մինչեւ պակասեսցեն յերկրէդ զոր ետու դոցա եւ հարց իւրեանց։


Եւ սատակեցից զձեզ սրով խնդրել զվրէժ ուխտին. եւ թէ ամրանայցէք ի քաղաքս ձեր, եւ առաքեցից մահ ի ձեզ, եւ մատնեսջիք ի ձեռս թշնամեաց։


Առաքեցի ի վերայ ձեր մահ ի ճանապարհին Եգիպտացւոց, եւ կոտորեցի սրով զերիտասարդս ձեր հանդերձ գերութեամբ երիվարաց ձերոց, եւ ծախեցի զբանակս ձեր հրով բարկութեան իմոյ՝՝. սակայն եւ այնպէս ոչ դարձարուք առ իս, ասէ Տէր։


Եւ այս իցեն հարուածք զոր հարցէ Տէր զազգս ամենայն որ զօրաժողով եղեն ի վերայ Երուսաղեմի. հալեսցին մարմինք նոցա՝ մինչդեռ կայցեն ի վերայ ոտից իւրեանց, եւ ծորեսցին աչք նոցա ի կապճաց իւրեանց, եւ լեզուք նոցա հալեսցին ի բերանս իւրեանց։


Թոյլ տուր ինձ՝ եւ՝՝ հարից զդոսա մահուամբ, եւ կորուսից զդոսա. եւ զքեզ եւ զտուն հօր քո՝՝ արարից յազգ մեծ եւ ի բազում քան զայդ։


Եւ եղեն մեռեալքն ի հարուածոցն յայնցանէ քսան եւ չորք հազարք։


մատեաւ առ նա կին մի որ ունէր շիշ իւղոյ ծանրագնի, եւ թափեաց ի գլուխ նորա ի բազմականին։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ