Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 28:10 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

10 եւ տեսցեն ամենայն ազգք երկրի զի անուն Տեառն կոչեցեալ է ի վերայ քո, եւ երկիցեն ի քէն։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 28:10
18 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ եղեւ անուն Դաւթի յամենայն երկրի, եւ Տէր ետ զերկիւղ նորա ի վերայ ամենայն ազգաց։


եւ եթէ ամաչեսցէ ժողովուրդ իմ յորոց կոչեցեալ է անուն իմ ի վերայ նոցա, եւ յաղօթս կացցեն եւ խնդրեսցեն զերեսս իմ, եւ դարձցին ի ճանապարհաց իւրեանց չարաց, եւ ես լուայց յերկնից եւ քաւիչ եղէց նոցա եւ բժշկեցից զերկիր նոցա։


Եւ բռնադատէին Եգիպտացիքն զժողովուրդն փութանակի հանել զնոսա յերկրէ անտի. քանզի ասէին թէ Ամենեքեան իսկ մեռանիմք։


Եւ կապեաց զանիւս կառաց նոցա, եւ վարէր զնոսա բռնութեամբ. ասեն Եգիպտացիքն. Փախիցուք յերեսաց Իսրայելի, զի Տէր պատերազմի վասն նոցա ընդ Եգիպտացիսս։


Եղեաք իբրեւ զառաջինն՝ յորժամ ոչն տիրէիր մեզ, եւ ոչ կոչեցեալ էր անուն քո ի վերայ մեր։


Միթէ իցե՞ս իբրեւ զմարդ որ ննջէ՝՝, կամ իբրեւ զայր որ ոչ կարէ ապրեցուցանել. եւ դու ի միջի մերում ես, Տէր, եւ անուն քո կոչեցեալ է ի վերայ մեր. մի՛ մոռանար զմեզ։


Եւ եղիցի ինձ յուրախութիւն եւ յօրհնութիւն՝՝ եւ ի մեծարանս առաջի ամենայն ժողովրդոց երկրի, որք լսիցեն զամենայն բարութիւնս զոր ես արարից դոցա. եւ երկիցեն եւ դառնայցեն ի վերայ ամենայն բարութեանցն, եւ ի վերայ ամենայն խաղաղութեանցն զոր ես արարից դոցա։


Եւ երանիցեն ձեզ ամենայն ազգք. զի եղիցիք դուք ինձ երկիր կամաց, ասէ Տէր ամենակալ։


Եւ դիցեն զանուն իմ ի վերայ որդւոցն Իսրայելի, եւ ես օրհնեցից զնոսա։


որպէս զի խնդրեսցեն մնացորդք մարդկան զՏէր, եւ ամենայն հեթանոսք յորոց վերայ կոչեցեալ է անուն իմ, ասէ Տէր, որ առնէ զայս ամենայն.


Եւ ոչ ոք դառնայցէ ընդդէմ ձեր, եւ զահ եւ զերկեւղ ձեր արկցէ Տէր Աստուած ձեր ի վերայ երեսաց ամենայն երկրին զոր կոխիցէք, որպէս խօսեցաւ ընդ ձեզ Տէր։


Յօրէ յայսմանէ սկսիր տալ զահ եւ զերկեւղ քո առաջի ամենայն ազգաց որ են ի ներքոյ երկնից. զի որք լսիցեն զանուանէ քումմէ՝ խռովեսցին, եւ երկունք կալցին զնոսա յերեսաց քոց։


Եւ եղեւ իբրեւ լուան ամենայն թագաւորք Ամովրհացւոց, որ էին յայնկոյս Յորդանանու առ ծովեզերբն, եւ թագաւորքն Փիւնիկեցւոց՝՝ որ առ ծովեզերբն, եթէ ցամաքեցոյց Տէր Աստուած զՅորդանան գետ առաջի որդւոցն Իսրայելի յանցանելն նոցա, հաշեցան սիրտք նոցա եւ զարհուրեցան՝՝, եւ ոչ գոյր ի նոսա իմաստութիւն եւ ոչ մի՝՝ յերեսաց որդւոցն Իսրայելի։


Ահաւասիկ ես տամ քեզ զժողովն Սատանայի, որք ասեն զինքեանս Հրեայս գոլ՝ եւ ոչ են, այլ ստեն. արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ես սիրեցի զքեզ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ