Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 28:1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ձայնի Տեառն Աստուծոյ մերոյ, զգուշանալ եւ առնել զամենայն պատուիրանս նորա, զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, տացէ զքեզ Տէր Աստուած քո ի վեր քան զամենայն ազգս երկրի։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 28:1
31 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ծանեաւ Դաւիթ եթէ պատրաստեաց զնա Տէր՝՝ ի վերայ Իսրայելի. վասն զի աճեաց ի բարձրութիւն թագաւորութիւն նորա, վասն ժողովրդեան իւրոյ Իսրայելի։


Յամենայն գաւառաց ժողովեաց զնոսա, յարեւելից եւ յարեւմտից, ի հիւսիսոյ եւ ի ծովէ։


Մեղաւորն տեսցէ եւ բարկասցի, զատամունս իւր կրճտեսցէ եւ հալեսցի, եւ ցանկութիւն մեղաւորաց կորիցէ։


Բազում անգամ բնակեաց անձն իմ ընդ այնոսիկ ոյք ատէին զողջոյն։


Բարձր առնէ Տէր զեղջեւր ժողովրդեան իւրոյ, օրհնութիւն յամենայն սրբոց նորա, յորդւոցն Իսրայելի, ժողովուրդ որ մերձ է առ Տէր։


Տնկեալք եղիցին ի տան Տեառն, եւ ի գաւիթս Աստուծոյ մերոյ ծաղկեսցին։


եւ ասէ. Եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քում, եւ զհաճոյս առաջի նորա արասցես, եւ ունկնդիր լիցիս պատուիրանաց նորա, եւ պահեսցես զամենայն իրաւունս նորա, զամենայն զախտն զոր ածի ի վերայ Եգիպտացւոցն, ոչ ածից ի վերայ քո. զի ես եմ Տէր որ բժշկեմ զքեզ։


Եւ եթէ լսելով լուիցես ձայնի իմում, եւ արասցես զամենայն զոր ինչ ասացի քեզ, եղէց թշնամի թշնամեաց քոց, եւ հակառակ կացից հակառակորդաց քոց։


Եւ պաշտեսցես զՏէր Աստուած քո, եւ օրհնեցից զհաց քո եւ զջուր քո, եւ դարձուցից ի ձէնջ զախտ։


Եւ եթէ ախորժեսջիք եւ լուիջիք ինձ՝ զբարութիւնս երկրի կերիջիք.


եւ ասեն. Կապեսցուք զարդարն՝ զի դժպհի եղեւ մեզ. այսուհետեւ՝՝ զարդիւնս գործոց իւրեանց կերիցեն։


զոր պատուիրեցի հարցն ձերոց, յաւուր յորում հանի զնոսա յերկրէն Եգիպտացւոց՝ ի հնոցէ երկաթոյն. եւ ասեմ. Լուարուք ձայնի իմում, եւ արարէք ըստ ամենայնի զոր ինչ պատուիրեմ ձեզ, եւ եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց ձեզ յԱստուած։


Եւ եղիցի եթէ ուսանելով ուսանիցին զճանապարհ ժողովրդեան իմոյ, երդնուլ յանուն իմ թէ՝ Կենդանի է Տէր, որպէս ուսուցին զժողովուրդ իմ երդնուլ ի Բահաղ, եւ շինեսցին ի մէջ ժողովրդեան իմոյ։


Եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ինձ, ասէ Տէր, չբերել բեռն ընդ դրունս քաղաքիս այսորիկ յաւուր շաբաթուց, եւ սրբել զօրն շաբաթու, չգործել ի նմա զամենայն գործ,


Եւ էին արդարք երկոքին առաջի Աստուծոյ, գնային յամենայն պատուիրանս եւ յիրաւունս Տեառն անարատք։


Եւ նա ասէ. Նա երանի այնոցիկ է, որ լսեն զբանն Աստուծոյ եւ պահիցեն։


եւ ասէ ցնոսա. Որ ոք ընկալցի զմանուկս զայս յանուն իմ՝ զիս ընդունի, եւ որ զիս ընդունիցի՝ ընդունի զառաքիչն իմ. զի որ փոքրիկն է յամենեսին ի ձեզ՝ նա եղիցի մեծ։


Դուք բարեկամք էք իմ, եթէ առնիցէք զոր եսն պատուիրեմ ձեզ։


որ համբերութեամբ են ի գործս բարութեան՝ եւ զփառս եւ զպատիւ եւ զանեղծութիւն խնդրեն, զկեանսն յաւիտենից։


Զի որ միանգամ ի գործոց օրինացն են, ընդ անիծիւք են. քանզի գրեալ է թէ՝ Անիծեալ ամենայն մարդ որ ոչ կացցէ յամենայն գրեալսն ի գիրս օրինաց՝ առնել զամենայն։ ՎՋ


Եւ եթէ լսելով լուիցես ամենայն պատուիրանաց նորա՝՝ զոր ես պատուիրեմ քեզ այսօր, սիրել զՏէր Աստուած քո եւ պաշտել զնա յամենայն սրտէ քումմէ, եւ յամենայն անձնէ քումմէ,


օրհնութիւն՝ եթէ լսիցէք պատուիրանաց Տեառն Աստուծոյ ձերոյ զոր ես պատուիրեմ ձեզ այսօր.


Եւ եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո, պահել եւ առնել զամենայն պատուիրանս զոր ես պատուիրեմ քեզ այսօր,


եւ Տէր ընտրեաց զքեզ այսօր լինել նմա ժողովուրդ սեպհական որպէս եւ խօսեցաւ քեզ, պահել զամենայն պատուիրանս նորա,


եւ լինել քեզ ի վեր քան զամենայն ազգս. որպէս արար զքեզ՝՝ անուանի եւ բարգաւաճ եւ փառաւոր, լինել քեզ ժողովուրդ սուրբ Տեառն Աստուծոյ քում, որպէս եւ խօսեցաւ քեզ։


Եւ իշխեսցես ազգաց բազմաց, եւ քեզ մի՛ իշխեսցեն.՝՝ հաստատեսցէ զքեզ Տէր Աստուած քո ի գլուխ՝ եւ ոչ ի վերջ, եւ եղիցիս ի վեր՝ եւ ոչ ի խոնարհ, եթէ լուիցես պատուիրանաց Տեառն Աստուծոյ քո, զոր ես պատուիրեմ քեզ այսօր պահել եւ առնել,


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ