Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 26:18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

18 եւ Տէր ընտրեաց զքեզ այսօր լինել նմա ժողովուրդ սեպհական որպէս եւ խօսեցաւ քեզ, պահել զամենայն պատուիրանս նորա,

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 26:18
20 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ պատրաստեցեր դու քեզ զժողովուրդ քո զԻսրայէլ ի ժողովուրդ մինչեւ ցյաւիտեան, եւ դու, Տէր, եղեր նոցա յԱստուած։


Բազում անգամ բնակեաց անձն իմ ընդ այնոսիկ ոյք ատէին զողջոյն։


Արար զսքանչելիս մեծամեծս միայն, զի յաւիտեան է ողորմ նորա։


Եւ առից զձեզ ինձ ի ժողովուրդ, եւ եղէց ձեզ Աստուած. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Աստուած ձեր, որ հանեմ զձեզ ի բռնութենէ Եգիպտացւոցդ։


Զի զոր օրինակ մածանի սփածանելի զմիջով մարդոյ, նոյնպէս մածուցի զինեւ զամենայն տունդ Իսրայելի, եւ զամենայն տունդ Յուդայ, ասէ Տէր, լինել ինձ ժողովուրդ անուանի եւ ի պարծանս եւ ի փառս. եւ ոչ անսացին ինձ։


Եւ եղիջիք ինձ սուրբք, զի սուրբ եմ ես Տէր Աստուած ձեր՝՝, որ զատուցի զձեզ յամենայն ազգաց լինել ինձ։


Եւ ամաչեսցեն ի ժամանակին յայնմիկ՝ յորժամ բարի արարից ձեզ, եւ ի ժամանակի յորժամ ընկալայց՝՝ զձեզ. զի տաց զձեզ անուանիս եւ ի պարծանս ընդ ամենայն ազգս երկրի, ի դարձուցանել ինձ զգերութիւն ձեր առաջի ձեր, ասէ Տէր։


Միայնոյ իմաստնոյն Աստուծոյ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի, նմա փառք յաւիտեանս։ Ամէն։


զի ժողովուրդ ես դու սուրբ Տեառն Աստուծոյ քո. եւ զքեզ ընտրեաց Տէր Աստուած քո՝՝ լինել քեզ նմա ժողովուրդ սեպհական յամենայն ազգաց որ ի վերայ երեսաց երկրի։


եւ լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո, եւ արասցես զամենայն պատուիրանս նորա եւ զիրաւունս նորա զոր ես պատուիրեմ քեզ այսօր։


Եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ձայնի Տեառն Աստուծոյ մերոյ, զգուշանալ եւ առնել զամենայն պատուիրանս նորա, զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, տացէ զքեզ Տէր Աստուած քո ի վեր քան զամենայն ազգս երկրի։


Կանգնեսցէ զքեզ Տէր Աստուած քո իւր ժողովուրդ սուրբ, որպէս երդուաւ հարցն քոց՝՝, եթէ լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո, եւ գնասցես ի ճանապարհս նորա.


զի կացուսցէ զքեզ իւր ժողովուրդ, եւ նա եղիցի քեզ Աստուած որպէս եւ ասաց, եւ զոր օրինակ երդուաւ հարցն քոց Աբրահամու եւ Իսահակայ եւ Յակոբայ։


Եւ զձեզ ա՛ռ ի ձեռն Աստուած՝՝, եւ եհան զձեզ յերկաթեղէն հնոցէն յԵգիպտոսէ, լինել նմա ժողովուրդ վիճակաւ, որպէս եւ յաւուր յայսմիկ։


Զի ժողովուրդ սուրբ ես դու Տեառն Աստուծոյ քում. եւ զքեզ ընտրեաց Տէր Աստուած քո լինել նմա ժողովուրդ սեպհական քան զազգս ամենայն որ ի վերայ երեսաց երկրի։


որ ետ զանձն վասն մեր, զի փրկեսցէ զմեզ յամենայն անօրէնութենէ, եւ սրբեսցէ իւր ժողովուրդ սեպհական, նախանձաւոր գործոց բարութեան։


Այլ դուք ազգ էք ընտիր, թագաւորութիւն, քահանայութիւն՝՝, ազգ սուրբ, ժողովուրդ սեպհական, որպէս զի զձեր առաքինութիւնսն նուիրիցէք այնմ, որ՝՝ զձեզ ի խաւարէն կոչեաց յիւր սքանչելի լոյսն։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ