Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 26:11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

11 եւ ուրախ լիցիս անդ յամենայն բարութիւնսն զոր ետ քեզ Տէր Աստուած քո եւ տան քում, դու եւ Ղեւտացին եւ պանդուխտն որ ի քեզ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 26:11
19 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ասեն ցնոսա. Երթայք կերայք զպարարտս եւ արբէք զքաղցունս, եւ առաքեցէք մասն որոց ոչ գուցէ. վասն զի օր սուրբ է Տեառն Աստուծոյ մերոյ. արդ զօրացարուք եւ մի՛ տրտմեցուցանէք զսա՝՝։


Գիտացի թէ ոչ գոյ բարի ի նոսա՝ եթէ ոչ ուրախ լինել, եւ գործել բարիս ի կեանս իւրում։


Քանզի ամենայն մարդ՝ որ ուտիցէ եւ ըմպիցէ եւ տեսանիցէ բարի յամենայն վաստակս իւր, այն պարգեւ Աստուծոյ է։


Քանզի ամենայն մարդ՝ որում ետ նմա Աստուած մեծութիւն եւ ինչս, եւ իշխան արար զնա ուտել ի նոցանէ, եւ առնուլ զբաժին իւր եւ ուրախ լինել ի վաստակս իւր, այն պարգեւ Աստուծոյ է։


Տես զգործս Աստուծոյ, զի ո՞վ է այն որ կարօղ լինիցի զարդարել՝ զոր Աստուածն խանգարիցէ։


ահաւասիկ որ ծառայենն ինձ՝ ցնծասցեն ուրախութեամբ սրտից, եւ դուք աղաղակեսջիք առ ցաւս սրտից ձերոց, եւ առ բեկումն ոգւոց ձերոց ողբասջիք։


զի որ ինչ բարին իցէ՝ նորա է, եւ որ ինչ լաւն՝ նորին. ցորեան երիտասարդաց, եւ գինի անուշարար կուսից։՝՝


Եթէ մեք ի ձեզ զհոգեւորսն սերմանեցաք, մեծ ի՞նչ է եթէ ի ձէնջ զմարմնաւորսդ հնձիցեմք։


եւ ուրախ լինիջիք առաջի Տեառն Աստուծոյ մերոյ, դուք եւ ուստերք ձեր եւ դստերք ձեր եւ ծառայք ձեր եւ աղախնայք ձեր, եւ Ղեւտացին որ ի դրունս ձեր, զի ոչ գոյ նորա բաժին եւ ոչ ժառանգութիւն ընդ ձեզ։


այլ առաջի Տեառն Աստուծոյ քո կերիցես զայն, ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած՝ իւր՝՝, դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայն քո եւ աղախին քո եւ եկն որ ի քաղաքս քո. եւ ուրախ լինիցիս առաջի Տեառն Աստուծոյ քո ի վերայ ամենայնի յոր մխիցես զձեռն քո։


եւ կերիջիք առաջի Տեառն Աստուծոյ ձերոյ, եւ ուրախ լինիջիք ի վերայ ամենայնի յոր մխիցէք զձեռս ձեր, դուք եւ տունք ձեր, որպէս եւ օրհնեաց զքեզ Տէր Աստուած քո։


եւ ուրախ լիցիս առաջի Տեառն Աստուծոյ քո դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո եւ աղախին քո, եւ Ղեւտացին որ ի քաղաքս քո, եւ եկն եւ որբն եւ այրին որ ի ձեզ, ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած անուանել զանուն իւր անդ։


եւ զենցես անդ զենումն փրկութեան Տեառն Աստուծոյ քում, եւ կերիցես եւ յագեսցիս՝՝ անդ, եւ ուրախ լիցիս առաջի Տեառն Աստուծոյ քո.


Փոխանակ զի ոչ պաշտեցեր զՏէր Աստուած քո ուրախութեամբ եւ ճշմարիտ սրտիւ վասն բազմութեանդ ամենեցուն՝՝,


Ուրախ լերուք ի Տէր յամենայն ժամ. դարձեալ ասեմ. Ուրախ լերուք։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ