Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 23:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

7 Մի՛ գարշեցուցանիցես զԵդովմայեցին, զի եղբայր քո է։ Մի՛ գարշեցուցանիցես զԵգիպտացին, զի պանդուխտ էիր յերկրի նորա։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 23:7
19 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ասէ Եսաւ ցՅակոբ. Տուր ինձ ճաշակել ի շիկաթանէդ յայդմանէ, զի նքթեալ եմ։ Վասն այնորիկ կոչեցաւ անուն նորա Եդովմ։


որդիք նորա եւ որդիք որդւոց նորա ընդ նմա, դստերք նորա եւ դստերք դստերաց նորա, եւ զամենայն զաւակ իւր ած յԵգիպտոս։


Եւ տայր Յովսէփ ռոճիկս հօրն եւ եղբարց իւրոց, եւ ամենայն տան հօր իւրոյ ցորեան ըստ բերան։


Եւ բնակեաց Իսրայէլ յերկրին Եգիպտացւոց յերկրին ի Գեսեմ. եւ ժառանգեցան ի նմա, եւ աճեցին եւ բազմացան յոյժ։


Ահա երկիրս Եգիպտացւոց առաջի քո է. ի բարւոք երկրի բնակեցո զհայր քո եւ զեղբարս քո. եւ բնակեսցեն յերկրին ի Գեսեմ. ապա թէ գիտես թէ իցեն ի նոսա արք զօրաւորք, կացո զնոսա իշխանս ի վերայ իմոց խաշանց։


Եւ եղեւ հակառակ Իսրայելի զամենայն աւուրս Սողոմոնի. այս է չարութիւն Ադերայ՝՝. եւ ծանրացասումն եղեւ Իսրայելի, եւ թագաւորեաց յերկրին Եդոմայ։


Եւ արդ մի՛ առնուցուս ի դստերաց նոցա կանայս որդւոց քոց, եւ զդստերս քո մի՛ տացես կանայս որդւոց նոցա, եւ մի՛ խնդրեսցես առնել խաղաղութիւն ընդ նոսա զամենայն ժամանակս. եւ եղիջիր դու զօրաւոր ուտել զբարութիւն երկրին, եւ ժառանգեսցեն որդիք քո զերկիրն զայն յաւիտեանս ժամանակաց։


Ասաց սատակել զնոսա, եթէ ոչ Մովսէս ընտրեալ կայր առաջի նորա. դարձաւ առ Տէր եւ անցոյց զբարկութիւն նորա զի մի՛ սատակեսցին նոքա։


Զպանդուխտն մի՛ չարչարիցէք եւ մի՛ նեղիցէք զնա, զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին Եգիպտացւոց։


Եւ զպանդուխտն մի՛ նեղիցես. քանզի ճանաչէք դուք զանձինս պանդխտաց. զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին Եգիպտացւոց։


Իբրեւ զբնակն ձեր լինիցի ձեզ եւ եկն յարեալ ի ձեզ, եւ սիրեսցես զնա իբրեւ զանձն քո. զի պանդուխտք եղերուք եւ դուք յերկրին Եգիպտացւոց. ես եմ Տէր Աստուած ձեր։


Դիք ի սիրտս ձեր. սիրեցի՝՝ զձեզ, ասէ Տէր։ Եւ ասացէք. Ի՞ւ սիրեցեր զմեզ։ Ո՞չ եղբայր էր Եսաւ Յակոբու, ասէ Տէր, եւ սիրեցի զՅակոբ,


Եւ առաքեաց Մովսէս հրեշտակս ի Կադեսայ առ արքայն Եդովմայ եւ ասէ. Այսպէս ասէ եղբայր քո Իսրայէլ. Դու ինքնին գիտես զամենայն աշխատութիւնս որ գտին զմեզ.


Եւ սիրեցէք զպանդուխտն. զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին Եգիպտացւոց։


Եթէ լինիցին նոցա որդիք, յերրորդ ազգի մտցեն յեկեղեցի Տեառն։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ